Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Ահա թե որ դեպքում և որ ուժինը կլինի ապագան

Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով հասարակական ակցիաները բազմամարդ չեն, համենայնդեպս, այսպես ասած, կրիտիկական աստիճանին մոտ, որը թույլ կտար խոսել այդ պահանջների քաղաքական մեծ ազդեցության մասին: Սա էլ իր հերթին խոսում է Հայաստանում քաղաքական մի շարք իրողությունների մասին, որոնք ունեն շատ խոր արմատներ՝ առնվազն երկու տասնամյակի: Այդ խնդիրները թե՛ իշխանության, թե՛ ընդդիմություն դիրքավորվող ուժերի «ջանքով» մնացին և շարունակեցին խորանալ նաև թավշյա հեղափոխությունից հետո: Դրանց առկայության պայմաններում հնչում են հարցադրումներ, թե ինչու ծանր պարտություն կրած հանրությունը, թեկուզ կամ գոնե անգամ արժանապատվությունից դրդված, չի լցնում հրապարակները հրաժարականի կոչերով: Առերևույթ՝ հարցադրումը միանգամայն տեղին է, սակայն մյուս կողմից առկա է հարց. ներկայումս երկրում ծավալվում է կամ ծանր ռազմա-քաղաքական պարտությունից հետո, երկրի սուբյեկտության, ինքնիշխանության, տարածքային ամբողջության վերականգնման թե՛ ընթացիկ, հրատապ, թե՛ ռազմավարական խնդիրների առկայության պայմաններում պետք է ծավալվի ներքին բարոյակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց: Եթե ներքաղաքական կյանքի մասնակիցները նախաձեռնում են որևէ գործընթաց, ապա հասկանալի լինելու համար այն պետք է լինի հստակ քաղաքական: Որովհետև հանրության բարոյական ամոքումը պետք է ապահովեն բոլորովին այլ ինստիտուտներ, օրինակ, դրանցից թերևս ամենահաստատունն ու հինը՝ Հայ Առաքելական եկեղեցին: Իսկ քաղաքական խնդիրները ենթադրում են այլ ինստիտուցիոնալ տիրույթ և այլ բովանդակություն՝ քաղաքական բովանդակության հստակեցում և դրա շրջանակում հանրության հետ երկխոսության կառուցում: Հանրությունը կողմնորոշվում է մատուցվելիք բովանդակությամբ:

Այսինքն՝ պետք է ի ցույց դրվի մոտ և հեռու ապագան, հասկանալի է՝ ոչ թե մակետով, այլ բովանդակային խոսակցությամբ, խնդիրների ձևակերպումով, հստակ նպատակային շարադրումով: Այդ դեպքում լուծումները հանրության համար կդառնան հասկանալի, որից հետո կառաջանա արդեն դրանց շուրջ քննարկումների, տրամադրությունների ձևավորման գործընթացը: Վարչապետի հրաժարականի պահանջը հասկանալի է, տրամաբանական, օրինաչափ, սակայն Հայաստանի հանրությունն այս տարիներին շատ բան է տեսել, ու թեև այդ ամենը բոլորովին համեմատելի չէ ծանրագույն պարտության ու Արցախի զգալի մասի կորստի հետ, այդուհանդերձ, մարդիկ նաև սթափ ու սառն են գնահատում իրավիճակը: Նրանք չեն տեսնում, որ հնարավոր է տեսանելի ապագայում որևէ բան շրջել կամ բերել հետ: Ըստ այդմ, վարչապետի հրաժարականի պահանջը նրանց չի ասում ոչինչ, նրանք դա այլևս չեն համարում կարևոր, ու չեն էլ կարծում, թե դա կբարձրացնի խոցված արժանապատվությունը: Առավել ևս քաղաքական ուժերը, որոնք հավակնում են հանրությունից ստանալ որևէ աստիճանի կամ մասշտաբի մանդատ, պետք է իրավիճակը գնահատեն նույն այդ հանրությունից ավելի սառն ու պրագմատիկ:

Ըստ այդմ, եթե անգամ դրվում է արժանապատվության վերականգնման խնդիր, ապա պետք է ներկայացվի դրա լուծման թեկուզ ընդհանուր, ուրվագծային բովանդակությունը՝ արժեհամակարգային, գաղափարական հենքից մինչև առարկայական անելիքներ: Դրանով պետք է կատարվի աստիճանական անցում արդեն կոնկրետ հեռանկարների շուրջ երկխոսության, երբ ապագայի մասին կհնչի ոչ թե հավաստիացում, այլ կծավալվի խոսակցություն: Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ոչ թե ինչ-որ բանի վերջն է, այլ ռեգիոնալ նոր զարգացումների սկիզբ, որտեղ Հայաստանը, անգամ չնայած ծանր պարտությանը՝ այդուհանդերձ ունի նոր հնարավորություններ, բայց, իհարկե, նաև նոր մարտահրավերներ: Ապագան այն ուժինը կամ ուժերինն է, որոնք կսկսեն հանրության հետ այդ նոր հնարավորությունների օգտագործման և մարտահրավերների չեզոքացման բովանդակային խոսակցություն՝ տարածված կարծրատիպերից, միֆոլոգիաներից, կաղապարներից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում