Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան թարմացվող վարկանիշում հայտնվել է երկրորդ տեղում: Միևնույն ժամանակ, Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը նահանջել է երրորդ հորիզոնական: Ըստ Bloomberg Billionaires- ի՝ Մասկի կարողությունը $ 127,9 միլիարդ դոլար է կազմում, իսկ Գեյթսինը՝ 127,7 միլիարդ դոլար:
Մինչդեռ 2019-ին Մասկը զբաղեցնում էր վարկանիշի միայն 35-րդ հորիզոնականը: Բեկումն ապահովել են Tesla-ի արժեթղթերը, որոնք 2020 թվականի սկզբից թանկացել են 520% -ով: