ՉԺՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ՝ Լուսնի վրա մշտական գիտական բազա ստեղծելու ազգային ծրագրի իրականացման հարցով:
«Մենք ունենք [Լուսինը ուսումնասիրելու համար անհրաժեշտ] հիմնական տեխնոլոգիաները, իսկ հաջորդ փուլում նախատեսում ենք հարթակ ստեղծել առավել արդյունավետ գիտական հետազոտությունների համար:
Մենք առաջարկում ենք միջազգային հանրությանը մասնակցել լուսնային գիտա-հետազոտական կայանի ստեղծման ծրագրին: Դրա վրա հնարավոր կլինի երկար ժամանակ իրականացնել գիտական նախագծեր», – հայտարարել է Չինաստանի տիեզերական ազգային վարչության (CNSA) լուսնային հետազոտությունների և տիեզերական ճարտարագիտության կենտրոնի ղեկավարի տեղակալ Պեյ Չժաոյուն։