ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունն (UNMAS) այլ ստորաբաժանումների հետ միասին շտապ կարգով առաքելություն կտեղակայի չճանաչված Լեռնային Ղարաբաղում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ներկայացուցչին:
«ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը (UNMAS) համագործակցելով ՄԱԿ-ի այլ ստորաբաժանումների և դաշտային թիմի հետ, աշխատում է ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օգնության համատեքստում շտապ կարգով առաքելություն տեղակայելու ուղղությամբ, որը խնդրել են կողմերը»,- ասել է ներկայացուցիչը:
Ընդգծվում է, որ դեկտեմբերին կսկսվի կարիքների գնահատումը տեղերում: