
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը պետքարտուղարի պաշտոնում կառաջադրի Թոնի Բլինկենի թեկնածությունը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի՝ Ջեյք Սալիվանի, իսկ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի թեկնածությունը: Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքական գործչի շտաբի ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը:
«Ջո Բայդենն իր թիմի համար ընտրել է մեծ փորձառություն ունեցող անձանց»,- գրել է Բեյթսը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին, պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել: