Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը գաղտնի հանդիպման ժամանակ քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացը և Իրանի շուրջ իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան խորհրդականներից մեկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն և «Մոսադի» (Իսրայելի քաղաքական հետախուզություն) տնօրեն Յոսի Կոենը կիրակի, նոյեմբերի 22-ին, գաղտնի այցելել են Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել են թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: