Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Տարօրինակ և անհասկանալի իրավիճակ Արցախում ու Հայաստանում

Արցախում լայն թափով շարունակում է ծավալվել ռուսական խաղաղապահ առաքելությունը, այդ թվում՝ մարդասիրական հարակից բաղադրիչով: Միաժամանակ, լայն թափով շարունակվում է նաև անորոշությունը՝ կապված, մասնավորապես, նոր ստատուս-քվոյի և սահմանների հետ: Արդեն իսկ տարօրինակ իրավիճակների մասին ահազանգեր են հնչել Մարտունու շրջանի Վազգենաշեն և Բերդաշեն գյուղերից: Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է Վազգենաշենում հայ ընտանիքը վերջին պահին լքում գյուղը ադրբեջանցի զինվորների ծաղրական մեկնաբանությունների ներքո: Այդ ամենը տեսանկարահանել ու համացանց են գցել հենց ադրբեջանցի զինվորները:

Ավելի ուշ հայկական սոցցանցերում տարածվեց գրառում, որ Վազգենաշենի գյուղապետն ու բնակիչները մինչև վերջին պահը փորձել են հասկանալ՝ ի վերջո, իրենց գյուղը, այսպես ասած, ադրբեջանական ենթակայության անցնող բնակավայրերի՞ց է, թե՞ ոչ, սակայն այդպես էլ չեն կարողացել պարզել և ժամանակին կազմակերպել էվակուացիայի գործը: Ժամեր առաջ էլ համացանցում տեղեկություն հայտնվեց Բերդաշենից, դարձյալ Մարտունու շրջանից:

Բնակիչները նշում էին, որ ադրբեջանցի զինվորականները եկել են, պահանջում են հանձնել նռնենիների այգիները: Ինչ է կատարվում երկու զուգահեռի՝ Արցախում ռուսական խաղաղապահ մանդատի ծավալման լայն ու թափ ունեցող գործընթացի և Արցախի նոր սահմանների անորոշության տիրույթում: Ովքե՞ր են ապահովելու նոր սահմանները, նոր սահմանագծին հայտնվող գյուղերի բնակիչների անվտանգությունը: Ինչպե՞ս են այդ բնակավայրերը առանց որևէ արգելքի հասանելի դառնում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին: Ովքե՞ր են այդ հարցում պատասխանատուները՝ Հայաստանի՞ իշխանությունը, Արցախի՞ իշխանությունը, թե՞ ռուս խաղաղապահները: Իսկ գուցե այդ անորոշությունն ու անպատասխանատվությունը հենց նրա համար է, որ ռուս խաղաղապահ առաքելությունը ստանա լրացուցիչ մանդատի հնարավորություն կամ, այսպես ասած, լեգիտիմ հիմք: Եթե հարցն այդ տիրույթում է, ապա պետք է լուծում ստանա թեկուզ այդպես, բայց ստանա լուծում: Հակառակ պարագայում, անորոշությունը ոչ միայն նպաստում է մարդկանց բարոյալքմանը՝ առանց այդ էլ ծանրագույն բարոյահոգեբանական պայմաններում, այլ անպաշտպանության զգացումին և Արցախի թեկուզ մնացյալ հատվածում կյանքը վերականգնելու խնդիրները լուծելուն: Կյանքը կարող է վերականգնվել, եթե վերականգնվի մարդկանց անվտանգության զգացումը: Բայց, ինչպես երևում է, կա խնդիր ընդհանրապես հայկական պետականության կառավարման մեխանիզմը վերականգնելու հարցում՝ Հայաստանը և Արցախը ներառյալ: Երևանում նախօրեին հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը: Պետք է հասկանալ՝ այդ պաշտոնները ներկայումս դե ֆակտո համապատասխանո՞ւմ են դե յուրե կարգավիճակից բխող լիազորություններին, իրավասություններին և պարտականություններին, թե՞ ոչ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում