Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է նոյեմբերի 23-ին մամուլում շրջանառված այն լուրերին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։
Ինչպես տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից, հարցը վերաբերում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանմանը և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
«Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։