Վարչապետը որոշել է փոխվարչապետի գլխավորությամբ ձեւավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած տղաների հարցերով և բոլոր ծնողներին պատասխան տրվի՝ որտեղ եւ ինչ վիճակում են գտնվում երեխաները, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել։ Այս մասին ՊՆ-ի դիմաց անհետ կորած զինվորների հարազատների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ավելացնելով,թե «ժամկետների և սոցիալական երաշխիքների հետ կապված բոլոր հարցերը պետք է շատ արագ լուծումներ գտնեն»։