Տարբեր քաղաքական ուժեր առաջարկում են իրենց ճանապարհային քարտեզ. առաջարկվում են արտահերթ ընտրություններ վարչապետի հրաժարականի ճանապարհով, վարչապետն իր ճանապարհային քարտեզն է ներկայացնում 6 ամիս կտրվածքով: Օր օրի պարզ է դառնում, որ հրապարակում հավաքված այս քաղաքական ուժերը չունեն ռեսուրս հանրությանը մոբիլիզացնելու։ Այդ դեպքում ո՞րն է միջոցը, գործիքակազմը հաջողելու՝ Փաշինյանի հեռացնելու։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմնադիր անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: