Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Ֆրանսիան ու Արցախի կարգավիճակը. Փարիզը կանի՞ այդ համարձակ քայլը

Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մեր կողքին է՝ ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայից Հայաստանին մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի Երևան հասնելու առիթով: Ֆրանսիան կխաղա իր դերը՝ դեռևս պատերազմի առաջին օրերին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դիմելով հայությանը: Մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահը մասնակցել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնին, որ անցկացվել էր Ֆրանսիայում: Մակրոնն այդ շրջանակում հանդիպել էր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և վերահաստատել Ֆրանսիայի աջակցության պատրաստակամությունը:

Այդ ամենով հանդերձ՝ Փարիզը որոշակիորեն դուրս մնաց արցախյան պատերազմի դադարեցման գործընթացից և դրա արդյունքում ձևավորված ստատուս-քվոյից, ինչի մասին Ֆրանսիան իր դժգոհությունն արտահայտել է բավականին բաց: Թե՛ նախագահ Մակրոնը, թե՛ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտնել են, որ պարզաբանումներ են ակնկալում նոյեմբերի 9-ի համաձայնագրի կապակցությամբ և անհրաժեշտ են համարում, որ սահմանվի Արցախի կարգավիճակը:

Համաձայնագրի հովանին՝ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հակված չէ կարգավիճակի շուրջ քննարկումների, և ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ ընդունում են եղած ստատուս-քվոն, իսկ կարգավիճակը հեռու ապագայի հարց է: Պատրա՞ստ է Ֆրանսիան մոտեցնել այն, ինչ այսօր շատ հեռվում է:

Հեռավոր Ֆրանսիայից Հայաստան ժամանած մարդասիրական օգնությունն իսկապես թանկ է, շատ թանկ ու կարևոր, բայց Հայաստանի համար, Արցախի համար, հայկական շահի համար ներկայումս ամենաթանկը հայկական սուբյեկտության վերադարձման խնդիրն է: Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ըստ էության Արցախի մասին չէ միայն, այլև Հայաստանի կարգավիճակի: Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի կարգավիճակի հարց է, ու դա այն հարցն է, որտեղ և կարող է Ֆրանսիան խաղալ այն դերը, որի մասին հավաստիացրել էր Ֆրանսիայի նախագահը Արցախի դեմ պատերազմի առաջին օրերին:

Առաջիկա օրերին, մասնավորապես նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատի դատին է հանձնվելու Արցախի ճանաչման մասին նախաձեռնություն: Այն չի ունենալու օրենքի ուժ, սակայն անկասկած կլինի իրավիճակի վրա բարոյական և քաղաքական ուժեղ ազդեցության քայլ, իրապես Ֆրանսիայի դերակատարման ընդգծված արտահայտություն, որը կարող է ստեղծել նոր իրավիճակ և դրա շնորհիվ իսկապես արտացոլել հայկական շահը, որի մասին նոյեմբերի 9-ից հետո ասել էր Ֆրանսիայի նախագահը: Պատրա՞ստ է Փարիզն այդպիսի քայլի, որն անշուշտ պահանջելու է քաղաքական համարձակություն, քանի որ նշանակելու է Ֆրանսիայի՝ Մինսկի խմբի համանախագահության միջնորդի կարգավիճակի վերանայում, առնվազն Բաքուն ու Անկարան անկասկած դնելու են այդ հարցը: Մյուս կողմից, սակայն, իսկ ինչի՞ համար է պետք է Ֆրանսիային այդ կարգավիճակը նոյեմբերի 9-ից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում