Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը մոտեցավ Ռոնալդուին և Իբրահիմովիչին. Հայ ֆուտբոլիստն անկասելի է

Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Պարմայի» դեմ խաղում ձևակերպած դուբլը նվիրել է հայ հերոսներին։ Մխիթարյանը հանդիպումից հետո լուսանկար է հրապարակել Twitter-ում՝ նշելով, որ գոլերը նվիրում է հայ հերոսներին։ «Հայ հերոսների համար»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալել էր «Պարմային»: Դաշտի տերերին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 28-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մայորալը: Այնուհետև ցուցադրելով գերազանց խաղ՝ դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս 32-րդ րոպեին խփած ֆանտաստիկ գոլը հավակնում է դառնալ լավագույններից մեկը Ա սերիայի ընթացիկ առաջնությունում: Նշենք, որ Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում իտալական ակումբի վերջին 3 խաղերում անընդմեջ: Այս հաղթանակից հետո «Ռոման» Ա սերիայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկու հորիզոնականով և 3-րդն է:

Ի դեպ, Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը խփած գոլերի քանակը հասցրեց 5-ի։ Մեր ֆուտբոլիստը Ա սերիայի ընթացիկ առաջնությունում ներգրավված է եղել հռոմեական թիմի 9 գոլերում։ Մխիթարյանը, բացի 5 խփած գնդակներից, նաև 4 գոլային փոխանցում է կատարել իր խաղընկերներին։ Մեկնարկային 8 խաղերում 5 գոլ խփելը Մխիթարյանի համար լավագույն ցուցանիշն է եվրոպական թոփ-5 լիգաներում մրցաշրջանի այս հատվածում։ Նախկինում Մխիթարյանը 8 տուրերից հետո 3-ական գոլ էր խփել «Բորուսիա» Դորտմունդում 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղից հետո հայտարարել է, որ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է։ «Հենրիխ Մխիթարյանը խելացի ֆուտբոլիստ է, մեծ պրոֆեսիոնալ։ Նա կարող է տարբեր դիրքեր փակել դաշտում։ Նա կատարյալ վերաբերմունք ունի իր աշխատանքի նկատմամբ։ Այնպես որ, ինձ չի զարմացնում, թե ինչ խաղ է ցուցադրում Մխիթարյանը»,- նշել է Ֆոնսեկան։

Հիշեցնենք, որ Ա սերիայի 7-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ խոշոր՝ 3։0 հաշվով հաղթել էր «Ջենոային»։ Այս մրցավեճում ևս Մխիթարյանը փայլուն խաղ էր ցուցադրել՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ «Ռոմայի» Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ «Իմ ազգի համար, իմ «Ռոմայի» համար»,- խաղից հետո սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Նշենք, որ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ռոմա»-«Կլուժ» խաղում։ Մեր ֆուտբոլիստն այս պահին լավագույնն է նաև Ա սերիայում կատարած գոլային փոխանցումների հաշվարկում։ Մխիթարյանն արդեն իսկ կատարել է 4 գոլային փոխանցում: Այս հաշվարկում Մխիթարյանին հաջորդում են «Յուվենտուսի» ներկայացուցիչ Ֆեդերիկո Կյեզան, «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը, «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, «Ֆիորենտինայի» պաշտպան Կրիստիանո Բիրագին, «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն և «Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաոն, որոնք կատարել են 3 գոլային փոխանցում:

Վերջին շրջանում Մխիթարյանի ելույթները իտալական թիմի կազմում կարելի է որակել թերևս մեկ բառով՝ գերազանց։ Վստահաբար կարող ենք ասել, որ դառնալով «Ռոմայի» ֆուտբոլիստ՝ Մխիթարյանը ցուցադրում է բոլորովին նոր որակի ֆուտբոլ։ Մեր հավաքականի ավագի կարիերայում սկսվել է նոր շրջան, որը կարող է դառնալ լավագույններից մեկը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, երկու խաղում աչքի ընկնելով արդյունավետությամբ, արդեն իսկ հայտնվել է Ա սերիայի լավագույն ռմբարկումների տասնյակում։ Մասնավորապես, այս պահին ռմբարկումների ցուցակը գլխավորում է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Վերջինս երեկ դուբլի հեղինակ դարձավ «Նապոլիի» դեմ մրցավեճում։ Իբրահիմովիչին Ա սերիայի ընթացիկ առաջնությունում հաջողվել է խփել 10 գնդակ։ «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 8 գոլով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը խփել է 7 գնդակ։ «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին 6 գնդակով 4-րդ հորիզոնականում է գտնվում։ Հենրիխ Մխիթարյանը ևս 4 ֆուտբոլիստների հետ 5 գոլով կիսում է 5-րդ հորիզոնականը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը գոլերի քանակով լավագույնն է «Ռոմայի» կազմում։ Հաջորդ հանդիպումը «Ռոման» անցկացնելու է նոյեմբերի 27-ին՝ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում հյուրընկալվելով ռումինական «Կլուժին»: Այս թիմերի միջև նոյեմբերի 6-ին կայացած առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 5։0 հաշվով։ Հենց հանդիպման մեկնարկին Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացել էր խաղի հաշիվը՝ դառնալով տուրի ամենաարագ գոլի հեղինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում