Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ, հաղորդում է Galei Tsahal ռադիոն: Սա Նեթանյահուի առաջին այցն է Սաուդյան Արաբիա:
Նեթանյահուի հետ է եղել նաև Մոսադի ղեկավար Յոսի Կոենը:
Նեթանյահուի մամուլի ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել այս իրադարձությունը: