Thursday, 25 04 2024
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

Հայ մտավորականների դիմումը ֆրանսիացի ժողովրդին և Ֆրանսիայի Սենատին

Հայ մտավորականները դիմել են ֆրանսիացի ժողովրդին և Ֆրանսիայի Սենատին :

Հարգարժան Սենատորներ,

Թույլ տվեք մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել Արցախի հակամարտության ողջ ընթացքում և հատկապես սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական ոճրագործ ագրեսիայի հետևանքով սանձազերծած պատերազմի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության ազնիվ և հետևողական դիրքորոշման համար: Մենք երբեք չենք մոռանա վերջին հարյուր տարվա արհավիրքների և ողբերգությունների ընթացքում ֆրանսիացի ժողովրդի սրտացավ և եղբայրական աջակցությունը հայ ժողովրդին հանուն ազատության և հավասարության տարվող պայքարում: Մեր՝ հայերիս ցավոտ, արյունալի պատմության մեջ սա ֆրանսացիների առաջին միջամտությունը չէ օրհասական պահին:

Մենք չենք մոռացել, թե ինչպես 1915 թվականին Մուսա լեռան գագաթին 53 օր շարունակ պաշարված, ինքնապաշտպանվող հայերին ֆրանսիական նավերը հասան օգնության ու փրկեցին կործանման եզրին հասած 4092 հոգու, տեղափոխելով նրանց «Ժանն դ’Արկ», «Գիշեն» և այլ նավեր ու հասցրին Պորտ Սաիդ: Եվ, որպես երախտագիտություն, այս փրկված հայերը ֆրանսիական բանակի կազմում ստեղծեցին «Հայկական լեգիոն»:

Այսօր մեր հայացքն ուղղված է Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետությանը, որպես մեր ժողովրդի ինքնիշխան իրավունքների պաշտպանության բարձրագույն ատյան:

Մեկ դարից ավելի է, ինչ թուրքական վերնախավը մերժում է հայերի բոլոր իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, ինչը և հանգեցրեց մարդկության պատմության ամենաամոթալի էջերից մեկին՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը:

Նմանակելով թուրքերին, նորաստեղծ ադրբեջանական կառավարությունը 1920 թ-ին արյան մեջ խեղդեց Շուշին՝ իրականացնելով հարավային Կովկասում ամենադաժան և մասշտաբային էթնիկ զտումը: Այժմ Ադրբեջանը ցանկանում է հաստատել տարածաշրջանում նոր միջազգային կարգ, որը բացառում է մարդու իրավունքերը և ազատությունները, ինքնորոշման իրավունքը և ազգային-կրոնական բազմազանությունը, ժողովուրդների խաղաղ համակեցությունը:

Շատ հատկանշական է համամարդկային մշակութային գանձարանի մաս կազմող Արցախի տարածքում գտնվող հարյուրավոր հուշարձանների ճակատագիրը։ Վերջին 26 տարվա ընթացքում վերջապես ջանքեր էին գործադրվել դրանց գոնե մի մասը փրկելու և վերականգնելու ուղղությամբ։ Հայ ժողովուրդը վերագտավ հինավուրց Դադիվանքը, Ամարասը, որտեղ հիմնադրվել է առաջին հայկական դպրոցը, Տիգրանակերտը՝ կառուցված մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, քրիստոնեական քաղաքակրթության համար մեծ նշանակություն ունեցող Գանձասարը, որտեղ ամփոփված են Հովհաննես Մկրտչի մասունքները և բազում այլ արժեքներ։ Այժմ ակնհայտ է, որ այդ ահռելի մշակութային հոգևոր շերտին սպառնում է նույն ճակատագիրը, ինչ Նախիջևանի միտումնավոր ոչնչացված 700-ից ավելի հայկական մշակութային կոթողներին։

Ներկայումս, երբ կոպտորեն ոտնհարվել են վեճերի խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Արցախի Հանրապետության իրավահավասարության ճանաչումը միակ ճանապարհն է ապահովելու Արցախի հայերի կյանքի իրավունքը: Մենք հուսով ենք, որ Հարավային Կովկասի ապագան զարգանալու է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների հիման վրա, այլ ոչ թե բռնի ուժով հաստատված անարդար կարգերի:

Այս, մեզ համար ծանր, ճակատագրական օրերին, մենք, հայ մտավորականներս, հույսով դիմում ենք Ֆրանսիայի Հանրապետության Սենատին Արցախի կողքին կանգնելու և Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով:

ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆ

Ճարտարապետ, ՀՀ Ճարտարապետների Պալատի խորհրդի անդամ,

Արթուր Թարխանյանի անվան Մոդերնիզմի Թանգարանի հիմնադիր տնօրեն,

Միս վան դեր Ռոե միջազգային ճարտ․ մրցանակի ազգային էքսպերտ,

ԱԼԲԵՐՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Ճարտարապետների միջազգային ակադեմիայի մոսկովյան մասնաճյուղի ակադեմիկոս

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԴԱԼՅԱՆ

Ճարտարապետ, Ճարտ․ նախագծման և ճարտ միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ

ՀՀ Ճարտարապետների Պալատի նախագահի տեղակալ

ՀՀ Դիզայներների Միության անդամ

Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի Կոորդինացիոն խորհրդի անդամ

”Հայ Ճարտարապետների Միջազգային Ֆորում”-ի փոխնախագահ

ICOMOS Միջազգային կազմակերպության անդամ

ԱԶԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստ. առաջատար գիտաշխատող, ֆիզ.- մաթ. գիտ. Թեկնածու

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կինոյի և թատրոնի դերասան

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՈՒՇՅԱՆ

Թավջութակահար

ԱԼԻՍ ԿԱԼԱՅՋՅԱՆ

Կինոյի և թատրոնի դերասանուհի

ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ

երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2011)

2008 թ-ից հանդիսանում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Բարի Կամքի դեսպան]]ը Հայաստանում

Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի շքանշանակիր,

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ,

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆ

Պատմաբան, Երևանի պատմության թանգարանի հնագույն պատմության բաժնի վարիչ

ԱՆՆԱ ՀԵԿԵՔՅԱՆ

ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ (Հաննովեր)

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր

Երևան քաղաքի ոսկե մեդալ

ԱՎԵՏԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նկարիչ, Պրոֆեսոր, Դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան

ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

ՀՀ ժողովրդական նկարիչ,

ՀՀ գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր և ռեկտոր

ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կոմպոզիտոր, ֆլեյտահար,

«Ասոնանս» անսամբլի գեղ. ղեկավար, ԵՊԿ պրոռեկտոր

ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ֆիզ.- մաթ. Գիտությունների թեկնածու, Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն

ԱՐԵՆ ԲԱՅԱԴՅԱՆ

Ռեժիսոր

ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՈՎ

կոմպոզիտոր, դաշնակահար, արվեստագիտության թեկնածու

Շվեյցարական «Laboratorium» միջազգային անսամբլի և հայ-վրացական «Convergence» նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, Միջազգային թատերական փառատոնների «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակի կրկնակի դափնեկիր

ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Ռեժիսոր, սցենարիստ

ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար։

ԱՐՄԵՆ ՉԱՐԵՆՑ

Գրականագետ

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Ճարտարապետ, երաժիշտ Ռադիո Հայ ՖՄ մեդիահոլդինգի պրոդյուսեր

ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ռեժիսոր, դերասան

ՀՀ վաստակավոր արտիստ

ԱՐՏԱԿ ՂՈՒԼՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

ՀՀ պետական մրցանակ

ԱՐՏԱՇԵՍ ԷՄԻՆ

Թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ

ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ,

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆ

ICOMOS/Հայաստան – հիմնադիր

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

«Անանիա Շիրակացի» մեդալ

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ճարտարապետ, Միջազգային Նյարդագիտական Ակադեմիայի թղթակից անդամ

ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ, ճարտարապետության ֆակուլտետի դեկան

ԳԱՐԵԳԻՆ ԴԱՎԹՅԱՆ

Քանդակագործ, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

Լրագրող, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

ԳԵՏԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Պրոֆեսոր

ԳՐԻԳՈՐ ԱԶԻԶՅԱՆ

ԽՍՀՄ պետական մրցանակ

ՀՀ պետական մրցանակ

«Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն

ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆ

Աստղագետ, տոմարագետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի պատմա-մշակութային աստղագիտության բաժնի վարիչ

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ջութակահար,

«Toumanian Mek» անսամբլի հիմնադիր

դասավանդում է Փարիզի «Conservatoire Erik Satie» կոնսերվատորիայում:

ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ

«Հայ կանայք ՝ հանուն առողջության և առողջ միջավայրի» ՀԿ Նախագահ, Ծրագրերի ղեկավար

ԶՈՀՐԱԲ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Պատմաբան, հնագետ, «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ

ԷԴԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի ակադեմիայի գեղարվեստի ֆակուլտետի դեկան,

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ռեժիսոր, սցենարիստ

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ՝

Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, «Զրուից Թամար Հովհաննիսյանի Հետ» ռադիոհաղորդաշարերի հեղինակ

ԹՈՎՄԱՍ ԲԱԴԱԼՅԱՆ

ճարտարապետ, շինարար, լրագրող, «Ազգային հնչյուն» ստուդիայի ղեկավար, «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ

ԼԵՅԼԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

լեզվաբան,

Բրյուսովի անվան Լեզվահասարագիտական համալսարան,

«Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ

ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ

ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

ԼԵՎՈՆ ԽՐԻՍՏԱՓՈՐՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

ՀՀ պետական մրցանակ

ԼԵՎՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Միացյալ Թագավորությունում բնակվող հայ ջութակահար, դիրիժոր, «Չիլինգիրյան լարային քառյակի» հիմնադիր, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, Գիդհոլի երաժշտա-դրամատիկական դպրոցի ջութակի և կամերային երաժշտության պրոֆեսոր:

ԼԻԱՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

օպերային երգչուհի

ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՝

բան.գիտ.դոկտոր, գրող-հրապարակախոս, Գրողների և Թատերական գործիչների ստեղծագործական միութունների անդամ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պարգևատրվել է ՀՀ Երախտագիտության մեդալով

ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ,

երաժշտագետ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ

Արվեստագիտության դոկտոր , պրոֆեսոր

ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

օպերային երգիչ, տենոր,

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2020):

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Երաժշտագետ, Արվեստագիտության թեկնածու

ԵՊԿ պրոռեկտոր

ԿԱՐԱՊԵՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն

ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գեղանկարիչ, գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր

ԿԱՐԵՆ ՌԱՇԻԴՅԱՆՑ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Ճարտարապետության ամբիոնի վարիչ

ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

Քիմիական գիտությունների թեկնածու, Հայաստանի Կանաչների միության նախագահ, «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ

ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆ

Հեռուստալրագրող, ժուռնալիստիկայի միջազգային ֆեդերացիայի անդամ, Եվրասիական հեռուստատեսության ակադեմիայի ակադեմիկոս։

ՀԱՍՄԻԿ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

թարքմանիչ

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

Օպերային երգչուհի

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,

Վիեննայի օպերային թատրոնի մեներգչուհի

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԻԶԲԵԿՅԱՆ

Երկրաբան, «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒԹԱՖՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ,

ՀՀ ճարտարապետների վարչության անդամ

ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀ ժողովրդական նկարիչ

ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ

դերասան, կինոպրոդյուսեր, մշակութային գործիչ,

«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ համահիմնադիր, 1995 թվականից՝ տնօրեն։

ՀՀ ժողովրդական արտիստ

ՀՐԱՆՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ռեժիսոր, սցենարիստ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բրյուսովի անվան Լեզվահասարագիտական համալսարանի դասախոս

ՀՐԱՉՈՒՀԻ ԲԱՍԵՆՑ

Օպերային երգչուհի

ՄԱՐԻԱՄ ՉԱԽՈՅԱՆ

«Թուխմանուկ» ՀԿ-ի նախագահ

ՄԱՐԻՆԱ ՇԱՀԻՆՅԱՆ

«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր

«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի հիմնադիր

«Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագրի ղեկավար

ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ

ՄԻՇԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ

կոմպոզիտոր

ՄԿՐՏԻՉ ԱՅՎԱԶՅԱՆ

Պրոֆեսոր, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր

ՄՈՒՐԱԴ ՀԱՍՐԱԹՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

ՀՀ պետական մրցանակ

Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր

ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ

ՅՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

ՆԱՆԱ ՀԵՐՈՒՆԻ

Լեզավզբան, պատմաբան, «Տանժեռ» ռեքրութինհային ընկերության տնօրեն, «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ

ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

դաշնակահարուհի,

Մոնրեալի 2008թ․ միջազգային երաժշտական մրցույթի հաղթող

ՆԱՐԵ ՀԱՅԿԱԶՅԱՆ

Դերասանուհի, նկարչուհի

ՆԱՐԵԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Արվեստագետ, արվեստի տեսաբան, գեղանկարիչ

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր

Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար առաջին և երկրորդ աստիճանի Ազգային շքանշանների ասպետ, 2002

ՀՀ պետական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր

ՆՈՒՆԵ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Ճարտարապետության դոկտոր, Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետության դպրոցի պրոֆեսոր (Ֆրանսիա),

Ակադեմիական արմավենու շքանշանի ասպետ («Ֆրանսիական մշակույթին մատուցած ծառայությունների համար»),

ICOMOS/Հայաստան – ի անդամ,

Միջազգային ICOMOS –ի 20-րդ դարի ժառանգության կոմիտեի փորձագետ անդամ (ISC20C)

ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Կենսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ-ի դասախոս

ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

կոմպոզիտոր,

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (1991-2013)։

Քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր 1999-2003 թթ

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր

ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պարգևատրվել է Մ. Խորենացի մեդալով, Հայրենիքի համար ծառայությունների համար պարգևատրվել է 2-րդ աստիճանի շքանշանով

ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արվեստագետ, համադրող, արվեստի քննադատ,

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ

Միջազգային արվեստի ցուցահանդեսների համադրող

ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Երևանի Հ.Թումանյանի անվ.պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Հ.Հ.Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երգիչ, երգահան, հասարակական գործիչ, Մովսես Խորենացի մեդալ 1998թ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ – 2006 թ

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Գրող, հրապարախոս, հասարակական գործիչ

ՌՈՒԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆ

օպերային երգչուհի

ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆ

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ,

ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,

ՀՀ ճարտարապետական պալատի խորհրդի անդամ,

Գյումրի քաղաքոիմ պետական պատմական և ճարտարապետական «Կումայրի» թանգարան-արգելոցի նախաձեռնող և հիմնադիր

«Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Ճարտարապետ պրոֆեսսոր, միջազգային մրցանակների դափնեկիր

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

ՀՀ պետական մրցանակակիր

ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆ

Բնապահպան, «Բնապահպանական հանրային հասարակության ՀԿ-ի Կովկասի տարածաշրջանային գլխամասի ղեկավար

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ռեկտոր,

«Հովեր» պետական կամերային երգչախմբի խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

ՍՈՒՐԵՆ ՇԱՀԻՋԱՆՅԱՆ

օպերային երգիչ

ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ

ՀՀ Նկարիչների միության նախագահ,

ՍՏԵՖԱՆ ԼԱԶԱՐՅԱՆ

Ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

«Անանիա Շիրակացի» մեդալ

ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

Կինոօպերատոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի նախագահ

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր գործիչ, դաշնակահար

ՎԱՉԵ ՇԱՐԱՖՅԱՆ

Կոմպոզիտոր,

Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017

Մովսես Խորենացու մեդալ, 2020

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դերասան, սցենարիստ, կատակերգու

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Գյուղատնտ․ համալսարանի դասախոս

ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ

Հայ խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ներկայումս հանդիսանում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է։

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։

բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր

ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ

Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է

ՖԱՐԱՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Նկարիչ, Պրոֆեսոր, Հայաստանի ժողովրդական նկարիչ, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի վարիչ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում