Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի մոտ:
ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ այսօր ժամը 16.30-ին նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կգա և կասի, թե ինչ քայլեր են արվել, արվում և արվելու: «Եթե մենք երեխա ունենք, որին կարող ենք փրկել, պետք է այդ մասին մտածենք»,- ասաց նա:
Ծնողներից մեկն ասաց, որ իրենց պետք է նաև հրաժարական տված նախարարը. «Նա էլ պետք է գա ժողովրդին պատասխան տա»:
Մանրամասն` տեսանյութում: