Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Ծառուկյանը քաղաքականության մեջ անելիք չունի. Վիգեն Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ  ԳԽ և ԱԺ առաջին գումարման պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, անդրադառնալով իր վարչապետ դառնալու հնարավորությանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը նման ցանկություն չունի։ Հրապարակում հավաքված կուսակցությունները վարչապետի 3-4 թեկնածուների մասին են խոսում: Ձեր կարծիքով՝ նրանք կարո՞ղ են վարչապետի այնպիսի թեկնածու ներկայացնել, որը կկարողանա հանրային մոբիլիզացիա իրականացնել:

– Ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե հանրային վստահություն չունեցող քաղաքական ուժերն ինչպես կարող են հանրային վստահություն ունեցող թեկնածու առաջադրել, դրա մեջ հակասություն կա: Այսինքն՝ նրանք պետք է մտահոգվեն ոչ թե նոր վարչապետի թեկնածուով, այլ հանրային վստահությունը կորցնելու հարցով:

– Հետպատերազմյան զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում : Մի կողմից՝ 16 քաղաքական ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը, մյուս կողմից՝ նախագահն է լուծում առաջարկում:

– Ակնհայտ է, որ ասպարեզում չկա այն թեկնածուն, որը վստահություն կներշնչի, որն այս վիճակից կարող է հանել: Բայց դա չի նշանակում, թե նման թեկնածուներ չկան: Այսօր որոշակի ժամանակ է պետք, որի ընթացքում բոլորի մոտ կձևավորվի համոզմունք, որ պետք է պետության նոր ղեկավար: Եվ սա նորմալ է: Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» խմբակցությունը շատ լուրջ անելիքներ ունեն: Նախևառաջ նրանք պետք է հայտարարեն առաջիկա արտահերթ ընտրությունների ժամկետը: Բացի այդ, նրանք անպայման պետք է համարձակություն ունենան մարդկանց բացատրելու, որ խորհրդարանական համակարգը պատուհաս է Հայաստանի համար և պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգի և  զուգահեռ անցկացնել նախագահական ու  խորհրդարանական  արտահերթ ընտրություններ: Իսկ մինչ այդ պետք է լինի նոր Սահմանադրություն, այլապես խորհրդարանական կառավարման այս համակարգը հղի է վտանգներով: Այսինքն՝ դանդաղ գործունեության ական է դրվել Հայաստանի պետական համակարգի տակ՝ ընտրելով պառլամենտական համակարգ: Պառլամենտական համակարգը ենթադրում է կայացած քաղաքական ուժեր, իսկ մենք այսօր չունենք անհրաժեշտ քանակի քաղաքական ուժ, որպեսզի ունենանք այն խորհրդարանը, որը կարող է դառնալ քաղաքական բանավեճի դաշտ, որպեսզի քաղաքական բանավեճերը հրապարակից, փողոցներից տեղափոխվեն խորհրդարան: Սա Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» առաքելությունն է, որ պետք է գիտակցեն և իրականացնեն: Այսինքն՝ ընդունել նոր Սահմանադրություն, ԸՕ և Կուսակցությունների մասին օրենք բոլորի հետ խորհրդակցելով և տալ հնարավորություն, որ ժողովուրդն ընտրի պետության ղեկավար և խորհրդարան:

Բայց այդ ամենը բնավ չպետք է պահանջվի այն եղանակով, որ այսօր պահանջվում է հրապարակից: Այն, ինչ անում են հրապարակում, վերջին երկու տարվա գործունեության բնականոն շարունակությունն է՝ ամեն կերպ խանգարել: Այս մարդիկ ունակ չեն օգնելու, օժանդակելու, նրանց մոտ խանգարելն է ստացվում: Նրանք երկու տարի ամեն կերպ փորձել են վիժեցնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Եվ սա հանրության հանդեպ ազնիվ չէ: Իսկ Գագիկ Ծառուկյանը որքան քիչ խոսի քաղաքականությունից, այնքան իր հեղինակությունը բարձր կլինի: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ անելիք չունի:

– Այսինքն՝ այս պահին ընտրություններն իրատեսական չեն, նախ պետք է անհրաժեշտ մեխանիզմնե՞ր ներդրվեն:

– Ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի հասարակական համաձայնության մթնոլորտ առաջանա Հայաստանում, իսկ դրա համար միջավայր է հարկավոր ձևավորել: Մեր ժողովուրդը մարդկայնորեն ծանրագույն ապրումների մեջ է, մեծամասնությունը չասեմ՝ հիասթափվել, բայց հանկարծակիի է եկել: Մարդկանց թյուրիմացության մեջ են պահել, ընդ որում՝ այսօր հանրահավաք անող ուժերը իրենց ոչ իրատեսական հարցադրումներով: Միակ քաղաքական ուժը, որ իրավիճակին ադեկվատ և համարժեք գնահատական է տալիս, ՀԱԿ-ն է, և կան անհատներ: Ցավում եմ, որ ՀՀ նախագահը իր առաքելության բարձրության վրա չգտնվեց և շատ անօգտակար առաջարկություն արեց, այստեղ ավելի շատ պոպուլիզմ կար, քան իրատեսական գնահատական իրավիճակին: ՀՀ նախագահը լուրջ անելիք ունի ստորագրված համաձայնության վտանգավոր հիմքերը մեղմելու, և որպես պետության ղեկավար նա այսօր դրանով պետք է զբաղվեր, մինչդեռ նա հայտարարություն է անում, որ այսօր հրապարակ եկող մարդկանց քանակը չի նշանակում, թե մենք ճգնաժամ չունենք: Իր բարձրության վրա չի գտնվում մեր հոգևոր խորհուրդը: Հազար ու մի հարց կա, որ եկեղեցին պետք է ձեռք մեկնի հասարակությանը, բայց քաղաքական հայտարարություններ է անում: Այսինքն՝ և ՀՀ նախագահը, և եկեղեցին ստեղծված ճգնաժամային իրավիճակում դրսևորում են ոչ ադեկվատ վարքագիծ, ինչն անընդունելի է:

Երկրորդ՝ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը հանցանքին մոտ սխալներ է թույլ տվել, հասկանալի է, որ «Իմ քայլը» խմբակցությունը երկուսուկես տարում անհրաժեշտ չափով չհասունացավ, բայց դա չի նշանակում, որ նրանք այլևս ՀՀ-ին պետք չեն, նրանք իրենց սխալների համար խիստ պատասխանատվություն պետք է կրեն և շարունակեն իրենց դրսևորել քաղաքական դաշտում: Մենք ունենք քաղաքական ուժեր, որոնք ի վիճակի են ժամանակին համահունչ քայլել, բայց նրանց քանակն այնքան չէ, որ կարողանանք խորհրդարանական համակարգը պահպանել, չի կարելի խորհրդարանը վերածել բազարի: Իսկ այսօր հրապարակում կանգնածները վաղուց են վարկաբեկվել կոռումպացված իշխանության և կոռումպացված անհատների հետ: Շատ ցավալի է, որ ԱԱԾ նախկին տնօրենը բարձրանում է հրապարակ և բամբասում է՝ փոխանակ քաղաքական վերլուծություն անի: Ընդ որում՝ բամբասանքը մեզ մոտ իգական սեռին է բնորոշ, տղամարդը չի բամբասի, բա ամո՞թ չի: Իրավիճակը շատ լուրջ է, և կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» լուրջ անելիքներ ունեն, իսկ վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզն անբավարար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում