Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի մոտ:
«Մենք մեր երեխաների գտնվելու վայրի վերաբերյալ կոորդինատները տվել ենք նախարարին, փոխնախարարին: Ասել ենք, որ 10 երեխա վիրավորված էսինչ տարածքում են: Ի՞նչ է, սպասում են, որ բոլորը զոհվե՞ն»,- նշեց զինծառայողներից մեկի հորեղբայրը:
Նրա խոսքով՝ իրենց երեխան 11 օրվա զինծառայող է եղել, ու տարել են առաջնագիծ. «Ես հարց եմ տվել՝ ի՞նչ իրավունքով են 11 օրվա ծառայողին տարել առաջնագիծ, չէ՞ որ նա պատրաստ չի եղել պատերազմին»:
Մանրամասն՝ տեսանյութում: