ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Սան Խոսեի համալսարանի տարածքում գտնվող բապտիստական եկեղեցու (Սուրբ Խոսե) ծխականների վրա, երկու մարդ զոհվել է: Այս մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանության բաժնի Twitter-ին:
Նշվում է, որ հարձակման պահին եկեղեցում ծառայություն չի եղել, բայց եղել են ցրտից պաշտպանվող անօթևաններ:
Ոստիկանության տվյալներով, տուժել է մի քանի մարդ, վիրավորներից երկուսը մահացել են: Տուժածների մի մասի վնասվածքները կյանքի համար վտանգավոր են:
Հարձակվողը դեռ ձերբակալված չէ, ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում: