Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի մոտ:
«Այսօր կառավարությունում քննարկվելու է, թե նմանատիպ բոլոր հարցերի դեպքում ինչ քայլեր պետք է արվեն: Ձեր միջից ընտրեք 15-20 հոգի, ԱԺ կգա պաշտպանության նախարարը, կգա ԱԻ նախարարը ևս: Մենք կներկայացնենք այն ճանապարհը, որով մենք այս հարցի լուծումն առաջարկելու ենք բոլորին»,- հավաքված ծնողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: