Thursday, 21 01 2021
Thursday, 21 01 2021
Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի, ռուսական կողմը պնդում է, որ այն լայն շրջանակ ընդգրկի. Տարասով
Հայաստանում «տիկնիկավարը» Կոպիրկի՞նն է․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Շիրակի նորանշանակ մարզպետը «կադրային ջարդի» կողմնակից չէ
Այս իշխանությանը չի հաջողվի ընտրություններով լեգիտիմություն ստանալ
21:50
Time-ը շապիկին պատկերել է տակնուվրա արված Օվալաձև գրասենյակը
ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերադարձը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ
ՌԴ-ն Բայդենի վարչակազմից իր առաջարկներին պատասխան է ակնկալում. Զախարովա
Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ
Արտահերթ ընտրություններից առաջ դիրքային պայքար է․ 17-ի ձևաչափը կփոխվի
21:20
Շրի Լանկան բացել է սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար
21:10
Գիտնականները նախազգուշացնում են Հարավային Աֆրիկայից կորոնավիրուսի շտամի վտանգի մասին արդեն հիվանդացած մարդկանց համար
21:00
Գերիների թվի հանրայնացումը չի կարող որևէ օգուտ տալ վերադարձի գործընթացին
Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
20:40
«Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»․ թուրք գեներալ
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»
ԱՄՆ դեսպանը շեշտում է գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը
20:20
Եկեք ինձ հետ, եթե ուզում եք ապրել. Շվարցենեգերը հորդորել է պատվաստել «Տերմինատորը» ֆիլմի արտահայտության ուղեկցությամբ
Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին
20:00
Եվ շատ շտապ. Մերկելը կոչ է արել ազատել Նավալնիին
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով
Վիգեն Ստեփանյանը դառնացած էր այն ամենից, որ այսօր մեզ հետ, մեր շուրջ կատարվում է․ Տիգրան Ներսիսյան
Կորոնավիրուսը Վրաստանում. 1137 նոր դեպք, 11 մահ
Սպանություն՝ Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի ԲԿ է տեղափոխվել 19-ամյա տղայի դի
Բազմակողմանի զարգացած մարդ էր, իսկական քաղաքացի․ Արմեն Էլբակյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին
19:20
Բայդենը հունվարի 21-ին 10 հրամանագրեր կստորագրի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վերաբերյալ. Reuters
Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները
19:01
Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռանալ «Ռոմայից»
19:00
Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Ցավալի ու ողբերգական վկայություն, թե ինչ է կատարվում այսօր Ռուսաստանի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինին Արցախի դեմ պատերազմը դադարեցնելու համար: Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի առաջին օրերին, երբ Արցախի նախագահը պարբերական ճեպազրույցներ էր ունենում լրագրողների հետ, նրան հարց ուղղվեց հենց պատերազմը դադարեցնելու ՌԴ կոչերի և դրանից ակնկալիքների առնչությամբ՝ հիշեցնելով նաև ապրիլյան պատերազմը, երբ Մոսկվան հինգերորդ օրը դադարեցրեց այն: Ապրիլի պատերազմում մենք էինք ու Ադրբեջանը, և Ռուսաստանը արագ կանգնեցրեց այն, իսկ հիմա Թուրքիան է, ես չգիտեմ՝ կկարողանա՞ Ռուսաստանը կանգնեցնել Թուրքիային. այդպիսին էր Արայիկ Հարությունյանի արձագանքը:

Ռուսաստանի այդ կարողության թեման աշխույժ քննարկումների առարկա էր թե՛ պատերազմի օրերին, թե՛ նոյեմբերի 9-ից հետո: Քննարկումներն ավելի թեժացրեց ՌԴ նախագահ Պուտինը՝ հոկտեմբերի 19-20-ի վերաբերյալ իր հայտարարությամբ: Դրա էությունն այն էր, որ ինքը կանգնեցնում էր պատերազմը, բայց չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Հայաստանի իշխող քաղաքական ուժից եղան իրարամերժ արձագանքներ: Օրինակ՝ փոխվարչապետ Ավինյանը հայտարարել էր, որ թշնամին պատերազմը դադարեցնելու պատրաստակամություն հայտնել է միայն վերջին օրերին, մինչ այդ չի ունեցել այդ պատրաստակամությունը: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու այլ պատգամավորներ էլ փորձում էին հիմնավորել, թե ինչու հոկտեմբերի 19-20-ի նախաձեռնությանը չի համաձայնել Նիկոլ Փաշինյանը:

Ներկայումս շատ բարդ իրավիճակ է, և եթե Ռուսաստանի Դաշնության նախագահն անգամ չափազանցում է հոկտեմբերի 19-20-ի մասին և ընդամենը լուծում հայ ժողովրդի առաջ «ձեռքերը լվանալու» խնդիր՝ ես արել եմ հնարավորը, բայց չի համաձայնել Փաշինյանը, ապա Հայաստանի իշխանությանն առավել ևս այժմ արդեն գործնականում անհնար է ասել, թե Պուտինը չափազանցում է՝ եթե անգամ դա այդպես է:

Հայաստանի և Արցախի իշխանությունները այժմ կարող են անել միայն մի բան՝ շնորհակալություն ու երախտագիտություն հայտնել Պուտինին: Ընդ որում, ոչ միայն պատերազմը դադարեցնելու համար, այլև գործնականում արդեն նաև ընթացիկ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ներքաղաքական իրողությունների: Իսկ հարցը՝ կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանն ավելի վաղ դադարեցնել պատերազմը կամ ընդհանրապես այն թույլ չտալ, մնում է բաց: Եթե կարող էր, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանն ընդամենը Թուրքիայի հետ համաձայնեցված կիսել է Արցախը՝ Ադրբեջանն ամբողջությամբ և Արցախի մի մասը տալով Թուրքիային, փոխարենը ստանալով Արցախի մյուս մասի հանդեպ լեգիտիմ իրավունք հենց Բաքվի ստորագրությամբ:

Այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչ կարող էր անել Հայաստանը: Այդ հարցը կարևոր է, որովհետև ներկայիս ստատուս-քվոն ամենևին հավերժ չէ: Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ եթե Ռուսաստանը կարող էր կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, ըստ այդմ՝ հայկական կողմի, հետևաբար նաև իր համար ավելի նվազ տարածքային կորստով, ինչո՞ւ չարեց դա: Որովհետև չէր կարող: Ռուսաստանը կարող էր որևէ բան իր համար կորզել այս պատերազմում միայն զիջելով: Ռուսաստանը ներկայումս չունի ավելի ուժ: Եվ սա ոչ թե վատ կամ լավ, չար կամ բարի կատեգորիաների, այլ իրական քաղաքականության հարց է: Ռուսաստանն իր ռեգիոնալ խաղի կարողությամբ վաղուց զիջում է Թուրքիային՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Եվ այժմ մնում է երախտագիտություն հայտնել, որ Թուրքիային չի զիջվել ամբողջ Արցախը:

Ինչ կլինի հետո՝ պարզ չէ, որովհետև աշխարհը դինամիկ վերափոխման չդադարող ակտիվությամբ գործընթացում է, և պարզ չէ, թե ինչ կլինի վաղը Թուրքիայի հետ: Բայց այսօր արցախյան պատերազմի մեզ համար ցավալի ու ողբերգական արդյունքը վկայում է, թե ինչ է կատարվում այսօր Ռուսաստանի հետ:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում