Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի մոտ:
Ծնողները հանդիպում էին պահանջում պատասխանատու անձի հետ և տարակուսում էին՝ «չկա՞ մեկը, որ գա մեզ պատասխան տա»:
«Ի՞նչ կարելի ա անել էս երկրում, որ մարդու ասածը լսող լինի: Չե՞ք տեսնում, ամեն մի մարդու համար 5 ոստիկան է կանգնած: Ժողովրդավարական երկիր եք կառուցե՞լ, ցույց տվեք աշխարհին. ընդամենը 20 զինվորի ծնող ա, 40 հատ ոստիկան ա կանգնել: Գնայիք թուրքի դեմը կանգնեիք»,- ասաց ծնողներից մեկը:
Մանրամասն՝ տեսանյութում: