Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի մոտ:
Ծնողներից մեկը պահանջում էր, որ դռները բացեն, և ինքը գնա ղեկավարի մոտ. «Գնամ ասեմ՝ որտե՞ղ է իմ երեխան 35 օր: Պարզեք սա: 35 օր խաբել են, այսօր էլ են խաբում»:
Նրանք պատասխան էին պահանջում: «Եթե զոհված են մեր էրեխեքը, թող դիակները տան, եթե զոհված չեն, թող մեր էրեխեքին տան»,- պնդում էին ծնողները:
Մայրերից մեկն էլ նշեց. «Ես զգում եմ, որ իմ էրեխեն ողջ ա, ման էկեք՝ գտեք, ինչի՞ եք կանգնել ստեղ»:
Մանրամասն՝ տեսանյութում: