WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարկել՝ ներկայացնելով մանրամասներ արցախյան պատերազմից:
Սեմյոն Պեգովը տեսանյութում պատմում է, որ նոյեմբերի 6-ին մինչև ուշ գիշեր ինքը գտնվել է քաղաքում, սակայն ոչ մի ադրբեջանցի չի եղել:
« Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ Ալիևի հայտարարությանը, որին Բաքուն այդքան պատրաստվում էր, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», նման բան չի եղել: Շուշիում այդ պահին գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները»,-պատմում է ռուս լրագրողը: