Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախում մեր պարտության պատճառը որոշ ուժերի՝ նորից իշխանության գալու անհագ ցանկությունն էր

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդ, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, վստահ է, որ Մարտի 1-ի գործը հնարավոր է վերադարձնել բնականոն հուն և ավարտին հասցնել։ «Մի քանի օր սպասենք, զոհվածների մարմինները հանվեն, հողին հանձնվեն, քաղաքում հանգստություն տիրի, նոր դրանից հետո, կարծում եմ, կառավարությունը, դատական իշխանությունը կանցնեն իրենց բնականոն գործառույթներին»,- ասաց Քլոյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Երևանի փողոցներում, անհեթեթություն է. «Մեր զինվորների մարմինները դեռ հողին չհանձնած, տղաների արյունը դեռ չսառած՝ Ազատության հրապարակում կոկորդ են պատռում և Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։ Որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, ո՞վ է գալու իշխանության։ Նրա՞նք պետք է նորից գան իշխանության։ Գան ինչ անեն, որ նորից 30 տարի վախով ապրենք, որ մեզ ու մեր երեխեքին չսպանեն, որ մեզ պատերի տակ չծեծե՞ն։ Չի լինելու տենց, դրանք իշխանության չեն գա։ Նրանց կռիվն իշխանափոխությունն է, իրենց կռիվը իշխանական աթոռն է, իրենց կռիվը Արցախը չէ։ ԲՀԿ-ն իրավունք ունի՞ իշխանափոխություն պահանջելու։ Ախր դրանք բոլորը փողով ընտրված դեպուտատներ են։ Գոնե դրանք լռեն»,- ասաց Քլոյանը։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին, գործի ճակատագրին՝ Քլոյանն ասաց, որ միանշանակ սխալ էր ամբաստանյալներին, հատկապես Քոչարյանին ազատ արձակելը։ Մի բան էլ անձնագիրը տալ ձեռքը, որ գնար Մոսկվա բանակցեր մեզ համար: «Բայց Քոչարյանը Մոսկվա գնացող չէր, նա բանակցելու մանդատ չուներ։ Փաշինյանը երևի ասել էր, արեք՝ ինչ կարող եք, բայց գիտեր, որ նրանք բանակցելու մանդատ չունեին։ Բայց Մոսկվա գնալու տեղը գնացին Արցախ, ամեն ինչ խառնաշփոթ սարքեցին, եկան։ Արցախում, պատերազմի դաշտում մեր կրած պարտության պատճառը Հայաստանում իշխանափոխության նրանց ցանկությունն էր։ Նրանք ցանկանում էին Հայաստանում իշխանափոխություն անել, դրա համար էլ Արցախում արեցին ամեն ինչ, որ մենք պարտություն կրենք։ Կրկնում եմ՝ մեր պարտության պատճառը նրանց իշխանափոխության անհագ ցանկությունն էր։ Արցախ մեկնելու գլխավոր ամբաստանյալների ցանկությունը Արցախի հողերը պահելը չէր։ Էս օրերին բոլորը դրա մասին են խոսում։ Ում հետ խոսում ես, պատմում են, թե, այսպես ասած, Արցախի հերոսները, որոշ գեներալներ ինչեր են արել, ինչպես են համոզել կռվողներին չկռվել, զենքերը վայր դնել ու փախնել, զինվորներին համոզել են, թե հողերը ծախված են, ու պետք չէ անիմաստ կռվել։ Շատերն էլ թողել փախել են։ Կռվողներ էլ են եղել, կանոնավոր բանակը կռվել է, բայց դրանք իրենց արածը արել են»,-ընդգծեց Քլոյանը:

Նա հավելեց. «Բայց անգամ եթե բոլորն էլ կռվեին, մենք 70-80 միլիոնի դեմ ինչ կարող էինք անել։ Բայց սա թող էդ խառախուռա զանգվածին ոգևորվելու պատճառ չտա։ Էդ խառախուռա կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, դաշնակները, ՀՀԿ-ն, մնացածը, երբեք թող հույս չունենան, թե կարող են գալ իշխանության։ Եթե լուսնից ինչ-որ մարդ իջնի, գուցե հնարավոր դառնա դա։ Մնացած ոչ մի պարագայում դրանց ցանկությունը իրականություն չի դառնա»,- եզրափակեց Սարգիս Քլոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում