Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Նիկոլը դավաճան չէ. այդ մարդիկ բարոյական իրավունք չունեն խոսելու հողերը հանձնելուց, այս ճաշը իրենք են եփել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը

Պարոն Ալեքսանյան, պատերազմը դեռ չվերջացած, չամփոփված, փողոցում իշխանափոխության պահանջներ են հնչում, ցույցեր են տեղի ունենում։ Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը։

– Ամենավատ բանը, որ կարող էր լինել պատերազմից հետո, դա պատերազմի ժամանակ ձևավորված միասնության քայքայումն էր, որը հիմա տեղի է ունենում։ Ներկա իրավիճակը կարող է ամենավատ հետևանքները թողնել։ Կարող են ավելի վատ հետևանքներ լինել։ Այն, ինչ այսօր կատարվում է՝ շատ վատ, բացասական երևույթ է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից։ Կարելի էր նստել, զրուցել, պայմանավորվել, համաձայնության գալ ինչ-ինչ հարցերի շուրջ։ Բայց այսօրվա իրադրությունը տանում է քաղաքացիական պատերազմի, իսկ դա շատ վատ բան է։

Դուք քաղաքացիական պատերազմի ռի՞սկ եք տեսնում։

– Ես տեսնում եմ։ Չեմ կարծում, որ բուն քաղաքացիական պատերազմ կլինի, բայց ընդհարումների, հակադրությունների վտանգ եմ տեսնում, որը, հատկապես պատերազմից հետո, կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։

– Փողոցում հավաքված զանգվածը, Ձեր կարծիքով, Արցախի հարցո՞վ է մտահոգ, թե՞ բոլորովին այլ խնդիր է լուծվում։

– Մի մասը, իրոք, ազնվորեն եկել է հրապարակ, քանի որ դժգոհ է պատերազմի հետևանքներից, իսկ մի մասն է աթոռակռիվ է անում։ Այդ մասսան, միանշանակ, միասեռ մասսա չէ։ Մարդիկ կան, որ իրոք կապ չունեն իշխանափոխության պահանջի հետ, պարզապես իրենց դժգոհությունն են հայտնում կատարվածից։ Կան նաև մարդիկ և ուժեր, որ իսկապես աթոռակռիվ են անում, որի իրավունքը չունեն։ Այդ մարդիկ բարոյական իրավունք չունեն՝ վեր կենան, խոսեն Արցախի խնդրից, հողերը հանձնելուց, քանի որ այս ճաշը իրենք են եփել ժամանակին։

Նկատի ունեք ՀՀԿ-ականների՞ն։

– Նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ժամանակի զբաղվել են Արցախի խնդրով։ Հիմա իրենք իրավունք չունեն մեղադրելու Փաշինյանին հողերը հանձնելու մեջ։ Տարիներ շարունակ բանակցությունները հենց դրա շուրջ են եղել։ Ես զարմանում եմ, որ փողոցի ուժերը, մարդիկ կառավարության, կառավարության ղեկավարի ավելի կոնկրետ սխալներ չեն շեշտում, այլ խոսում են հողերը հանձնելու մասին։ Նույն Մադրիդյան սկզբունքները այնպիսին էին, որ այդ հողերը պետք է տրվեին։ Խոսքը 7 շրջանի մասին է։ Իսկ պատերազմի ժամանակ սխալներ եղել են, շատ են եղել, պատերազմը կարող էր կարճ տևել, կարող էր ընդհանրապես չլինել, կարող էին կորուստները քիչ լինեին։ Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սխալներ եղել են, բայց այն, ինչում մեղադրում են Փաշինյանին, դավաճան են համարում, ես դրա հետ համաձայն չեմ։ Հաստատ դավաճանություն չի եղել։ Ես նման հիմքեր չունեմ պնդելու նման բան։ Նիկոլ Փաշինյանին կարելի է ասել, որ նա անփորձ է, որ ռազմական գործողությունները լավ չպատրաստեց, չխորհրդակցեց, պրոֆեսիոնալների ներուժը չօգտագործեց։ Նրան այս ամենում կարելի է մեղադրել, բայց իրեն դավաճան ասելու համար ես հիմքեր չունեմ։ Իսկ նրան մեղադրողների կողմից առաջ քաշած փաստերը ևս ինձ համար բավարար հիմք չեն տալիս, որ ասեմ, որ նա դավաճան է։ Որևէ ղեկավար չի ցանկանա պարտվել պատերազմում։

Պարոն Ալեքսանյան, փողոցում հավաքված և իշխանության ձգտող նախկինները շանսեր ունե՞ն։ Ի վերջո, 2018-ին ժողովուրդը հենց նրանց էր մերժում։

– Մենակ նախկինները չեն։ Փողոցում նոր ստեղծված կուսակցություններ էլ կան, որոնք էլի աթոռակռիվ են տալիս։ Չափի զգացողություն չունեն։ Այսօր այնքան խառնաշփոթ վիճակ է, որ որևէ իշխանություն չի կարող ասել, որ ինքը շանս ունի։

Իսկ Ձեր կարծիքով՝ մարդիկ, հասարակությունը կարողանո՞ւմ է տարբերակել, որ ուժը ինչ խնդիր է լուծում։

-Կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ տեղը կդնի։ Որ այս իշխանություններն ի վերջո պետք է փոխվեն, դա հասկանալի է, բայց ոչ վաղը, կամ մյուս օրը։ Իսկ հիմա ինչ-որ ցայտնոտային տրամադրություններ են ստեղծվում, ասում են՝ այսօր, վաղը։ Նման պահանջ առաջ քաշողները պղտոր ջրում ձուկ որսացողներ են։ Ամեն ինչ ժամանակ է պահանջում և՛ գնահատական տալու համար, և՛ մեղավորներ փնտրելու համար։ Այսօր վերլուծել 44 օրը ամբողջությամբ, հնարավոր չէ։ Դեռևս նոր փաստեր ի հայտ կգան, նոր բացահայտումներ կլինեն։ Իսկ այսօր ոմանք վայրկենական, ոտի վրա վերլուծում են, գնահատական են տալիս, մեղավոր են գտնում ու պահանջում են, որ այդ մեղավորը հրաժարական տա։ Այս մոտեցումը ճիշտ չի։

Կառավարության կազմն է փոփոխվում գրեթե ամբողջական։ Սա ի՞նչ նպատակ է հետապնդում, ձեր կարծիքով։

– Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ կառավարության կազմը փոխելը, հին մարդկանց ազատելն ու նորերին բերելը չէ խնդրի լուծումը։ Մարդկային տեսակ կա, որ նրանց պետք է բերել, տեղ տալ, գնահատել։ Այդ մարդիկ են ի վիճակի խնդիր լուծել։ Երիտասարդները միշտ չէ, որ կարող են առաջադրված խնդիրները լուծել։ Երբեմն փորձը շատ ավելի կարևոր է։

Իսկ Ձեր կարծիքով՝ նախկինները իշխանության ձգտում են ավելի շատ ինչի համար, իրենց ունեցածը պահելո՞ւ, թե՞ հնարավոր պատասխանատվությունից խուսափելու համար։

– Նախկինները, չեմ կարծում, թե իշխանության գալու հույս ունեն։ Ես այդ կարծիքին չեմ, եթե նախկին ասելով՝ նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։ Ես այն կարծիքին չեմ, որ իրենք անձամբ ուզում են հետ գալ։ Քաղաքական ուժերը, ՀՀԿ-ն, այո՛, կարող է ուզենան որպես քաղաքական ուժ հետ գալ, բայց ոչ անձամբ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը։ Ես դա բացառում եմ։ Նրանք անձամբ էլ ակտիվ չեն։ Բայց ուրիշ բան է, որ նրանք կցանկանան այնպիսի մարդու դնել, որ իրենց արածները ծածկեն, գնան։

– Իսկ երկրում առկա իրավիճակը կայունացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է կատարվեն։

– Միայն երկխոսություն։ Նստել, խոսել, բանակցել։ Իրար հայհոյելով, իրար սպառնալով, վախեցնելով և այլն, հեռու չենք գնա։ Այսօր քաղաքական արենայում գտնվող մարդիկ պետք է նստեն, խոսեն ու հասկանան, որ ներկա վիճակը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Անցածից մենք դասեր չենք քաղում ու ներքաղաքական կյանքում, արտաքին քաղաքականության մեջ կրկնում ենք նույն սխալները։ Իսկ դա բացասական երևույթ է։ Պատմությունից հարկավոր է դասեր քաղել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում