Ռուսաստանի ԱԻՆ-ի խմբավորումը Լեռնային Ղարաբաղում կավելանա 75 մասնագետներով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը հաղորդել էր, որ ծրագրվում է ավելացնել Ղարաբաղում խմբավորումը, տարածաշրջան կուղարկվեն նաև հոգեբաններ:
«Խմբավորումը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ բնակության ապահովման միջոցներով: Ամբողջ անձնակազմը կանցնի CОVID-19-ի բացառման թեստավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ: