Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը «զգալիորեն ցածր» գին կունենա արտասահմանյան Pfizer-ի և Moderna-ի դեղամիջոցներից: Այս մասին ասվում է «Սպուտնիկ V»-ի պաշտոնական Twitter-ում:
«Pfizer-ի հայտարարված գինը՝ $19,5, և Moderna-ինը՝ $25-$37 մեկ չափաբաժնի համար իրականում նշանակում է $39 և $50-$74 մարդու համար: Մեկ մարդուն անհրաժեշտ է Pfizer-ի, Moderna-ի և «Սպուտնիկ V»-ի երկու չափաբաժին: «Սպուտնիկ V»-ն շատ ավելի էժան կլինի»,- հետևություն է արվում հաղորդագրությունից: