Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև ճանապարհին իրադրությունը հանգիստ է՝ լրագրողներին հայտնել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը:
Քաղաքացիական ավտոմեքենաների շարժը ճանապարհին, որը կապում է ԼՂՀ-ն և Հայաստանը, այսպես կոչված, Լաչինի միջանցքով, սկսվել է անցած շաբաթվա կեսերին: Մայրուղին փակ էր տարածաշրջանում ռազմական գործողությունների պատճառով:
«Ամեն ինչ հանգիստ է, մարդիկ տեղափոխում են ընտանիքներին, երեխաներին, վերադառնում են իրերով, կարող են իրենց անվտանգ զգալ»,- ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը:
«Երևան-Ստեփանակերտ ճանապարհահատվածին շարժումը զգալիորեն ավելացել է առաջին օրերի համեմատ: Մեր խնդիրն է ճանապարհի այդ հատվածում անվտանգության ապահովումը և ժամանող մեքենաների հաշվառումը»,- հավելել է նա: