Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Թուրքիան ԵՄ առաջնորդներին մեղադրել է նախապաշարմունքներով առաջնորդվելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դեկտեմբերի 10-11-ին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին ընդառաջ՝ նոյեմբերի 20-ին այցելել է Բրյուսել։

Ինչպես հաղորդում է  Demokrat Haber լրատվական կայքը, Քալընն առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Մերիամ վան դեն Հեուվելի, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կաբինետի տնօրեն Բյորն Սայբերտի և ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրածովին, Լիբիային, Սիրիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանակցությունների ընթացքում Քալընը կրկնել է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կա Մաքսային միության արդիականացման, ներգաղթային համաձայնագրի, վիզայի ազատականացման և քաղաքական երկխոսության ոլորտներում: Քալընը, հայտնելով, որ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը ռազմավարական առաջնահերթություն է, նշել է, որ ԵՄ առաջնորդները պետք է մի կողմ դնեն բոլոր գաղափարական և քաղաքական նախապաշարմունքները և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին նայեն ռազմավարական մտքով:

Վերջին շրջանում ԵՄ-Թուրքիա հարաբերություններում նոր լարվածության հիմք են դարձել Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի՝ Հունաստանին և Կիպրոսին պատկանող ջրային տարածքներում իրականացվող գործողությունները։ Եվրամիությունը Թուրքիայի նավթային ընկերության խորհրդի անդամ և փոխնախագահ Մեհմեթ Ֆերրուհ Աքալընի և Թուրքիայի նավթային ընկերության Որոնման բաժնի փոխտնօրեն Ալի Ջոշքուն Նամօղլուի նկատմամբ պատժամիջոցը երկարաձգել է ևս 1 տարով Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը՝  նշելով, որ պատժամիջոցը կկիրառվի մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը։ Երկու անձանց արգելված են այցերը Եվրամիության երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, ԵՄ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել նրանց, ովքեր ընդգրկված են ցուցակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում