Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Պատերազմական իրավիճակներում դիվանագիտական ճակատում պետությունները քաղում են այն, ինչ ցանել են խաղաղ պայմաններում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պատերազմական իրավիճակներում դիվանագիտական ճակատում պետությունները քաղում են այն, ինչ ցանել են խաղաղ պայմաններում։ Հենց այդ իրողության տրամաբանության մեջ մեր անցյալի սխալները քննարկելու ու վերլուծելու դեպքում պարտավոր ենք խոստովանել, որ տարիներ, տասնամյակներ շարունակ չենք կարողացել աշխարհում կատարվող գործընթացներին վերաբերվել սեփական պետականության դիրքերից, քանի որ միշտ տուրք ենք տվել պատմականորեն ձևավորված բարդույթներին։

Այդպիսի դիվանագիտության տապալման պատճառով բախվեցինք պատերազմի արհավիրքին, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ աշխարհի ամենատարբեր երկրներում աշխատող մեր դիվանագետները չեն արել առավելագույնը՝ Հայաստանի համար հնարավորինս մեծ թվով դաշնակիցներ ու բարեկամներ ձեռք բերելու համար, չեն արել, քանի որ ապավինել են տասնամյակներով արմատացած, բայց փտած այն մտակաղապարներին, որ մենք ունենք մեկ հավերժական թշնամի ու մեկ հավբերժական բարեկամ կամ փրկիչ, որոնք սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, որոշակի հանգամանքների բերումով կարող են ոչ միայն չհակամարտել, այլ նաև գործակցել՝ ի վնաս մեզ ու մեր շահերի հաշվին։

Արցախյան II պատերազմի ամենամեծ դասերից մեկը մեզ համար պետք է լինի այն իրողության գիտակցումը, որ չկան հավերժական բարեկամներ ու հավերժական թշնամիներ և, որ պետք է աշխատել բոլոր ուղղություններով ու բոլորի հետ, աշխատել անդադար, աշատել առավելագույն մտքով, ջանքով ու էներգիայով։ Պետք է կառուցենք հենց այդպիսի աշխատանքի ունակ պետություն՝ իր համակարգերով ու ենթահամակրգերով, որպեսզի հաջորդ հնարավոր պատերազմի ժամանակ ստիպված չլինենք հերթական անգամ արձանագրել, որ կարող ենք պարտվել այդ պատերազմում պետության չգոյության պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում