Մոլդովայի ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը լուրջ սխալ է համարում ընտրված պետության ղեկավարի՝ Մայա Սանդուի՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահներին հետ կանչելու մտադրությունը:
Այս մասին Դոդոնն ասել է NTV Moldova հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա՝ նախագահի նման հայտարարություններն անընդունելի են չճանաչված Մերձդնեստրի հետ հակամարտության պատճառով:
Ավելի վաղ Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ հույս ունի, որ Քիշնևը Տիրասպոլի հետ վերամիավորելու աշխարհաքաղաքական հնարավորություն կընձեռվի: Նա հավելել է, որ պետք է հասնել Մերձդնեստրի հակամարտության խաղաղ լուծմանը: