Լուրեր
Մանվել Գրիգորյանը անկախ ամեն ինչից, մեր պատմության մեջ մնացել է հողերը հետ բերած զորավար. ԵԿՄ անդամ
  • 14:36
  • 2020-11-21
  • Դիտումներ՝ *

ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը անկախ ամեն ինչից, մեր պատմության մեջ մնացել է որպես հաղթանակած, մեր հողերը հետ բերած, պաշտպանած  զորավար է: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, ասաց ազատամարտիկ, դերասան, ԵԿՄ անդամ Ամիրյանը:

«Նա հուղարկավորվելու է Արշալույսի գերեզմանատանը, որտեղ թաղված են անեւ իր եղբայրները, ծնողները, նաեւ իր մարտիկներից կան: Որոշ տեղեկություններով` խնդիրներ են առաջացել Եռաբլուրում հողարկավորվելու հետ կապված: Իր ցանկությունն է եղել հուղարկավորվել Սպարապետի մոտ: Եթե հիշում եք, Սպարապետը միշտ ասում էր, որ եթե հերոսի կոչում պիտի տան, առաջինը պետք է տան Մանվել Գրիգորյանին: Շատ մոտ են եղել Սպարապետի հետ, խորին հարգանք ուներ Սպարապետի մոտ, մնացած պատճառների մասին չեմ կարող ասել, թե ինչի Եռաբլուրում չեն հուղարկավորում»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *