Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ոտքներս պետք է մեր վերմակի չափով մեկնենք ու ամեն քայլափոխի դաշնակիցներ փնտրենք

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Արա Այվազյանը պաշտոնը ստանձնում է նորանկախ Հայաստանի երևի թե ամենաբարդ ժամանակահատվածում։ Կասկածից վեր է, որ բացի մարտական դաշտում գրանցած անհաջողությունից, Հայաստանը տարիներ շարունակ ձախողել է նաև արտաքին քաղաքական ոլորտը՝ թե՛ դաշնակիցների և թե՛ նաև Հայաստանին ոչ բարեկամորեն տրամադրված երկրների հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ հայկական դիվանագիտությունն այժմ ապրում է թերևս իր ամենավատ ժամանակները: «Ըստ էության 26 տարիների ընթացքում ոչ մի քայլ առաջ չի կատարվել որևէ տարբերակի շուրջ՝ համանախագահող երկրների հետ համաձայնության գալու առումով։ Նոր նշանակված նախարարին այժմ բավականին ծանր ժառանգություն է հասել։ Ըստ էության նա պետք է կարողանա շարունակել բանակցությունները արդեն ստորագրված եռակողմ համաձայնագրի որոշակի կետերի մեղմացման համար։ Եթե սա հայտարարություն է, և կա արդեն պաշտոնական հայտարարություն այն մասին, որ Մինսկի խմբի ձևաչափը չի ցրվում, և հակամարտության խնդիրը մնում է Մինսկի խմբի քննարկման առարկա, նշանակում է, որ հակամարտության կարգավորման գործընթացն այս ձևաչափով շարունակվելու է։ Հիմա նոր նախարարի առջև շատ ծանր խնդիր է դրված՝ այս նոր իրողությունների պայմաններում աշխատել գոնե հետագայում հայտարարության կետերը մեղմելու ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քեռյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հայկական դիվանագիտության թիվ մեկ խնդիրը գոնե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում Արցախի ինքնորոշման ինչ-որ տարբերակի փնտրտուքն է. «Եթե համանախագահող երկրները կարող են Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչ-որ տարբերակ գտնել այդ ինքնորոշման իրավունքն իրականացնելու համար, դա շատ լավ կլինի։ Իհարկե, մեր նախորդ դիրքորոշումը, որ դա պետք է անպայման լինի կա՛մ անկախություն, կա՛մ Հայաստանին միացում, կա՛մ մաքսիմալիստական ոչ իրատեսական մոտեցում, որ այն պետք է ընդգրկի ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլ նաև շրջակա բոլոր տարածքները, պարզ է, որ նմանատիպ սցենարի մենք պատերազմում պարտվելուց հետո դժվար թե հավակնենք։ Բայց գոնե ձգտել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում վերականգնել հայկական ինքնավարությունը կամ իշխանությունը, դա արդեն դիվանագիտական ու փորձագիտական մտքի միաձուլման արդյունքում կարող է լինել։ Այս 26 տարվա ընթացքում մեր դիվանագիտությունը նաև լուրջ քայլեր չարեց հանրապետության վերլուծական, փորձագիտական միտքը, ուղեղային կենտրոնի մարդկանց այս ամենում ներգրավելու համար»։

Փոխարենը, քաղաքագետի խոսքով, ամեն անգամ թմբկահարվել է, որ բանակցային գործընթացը փակ է, ու ամեն ինչ գաղտնի պետք է արվի. «Ըստ էության մինչ այժմ մենք չգիտենք էլ, թե ինչպես է եղել։ Գոնե քաղաքագետներով կամ իրավաբաններով, կոնֆլիկտաբաններով հնարավոր էր ինչ-որ խորհուրդներ տալ։ Ամբողջ աշխարհում այժմ պետական մարմինները առաջնորդվում են ուղեղային կենտրոնների տված դեղատոմսերով, իսկ Հայաստանում դա երբեք չկիրառվեց։ Ամեն ինչ արվեց գաղտնի, վերջում էլ կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ։ Այսինքն՝ նորանշանակ նախարարի առջև այժմ բավականին բարդ խնդիրներ են դրված, անչափ ծանր աշխատանք է իրեն սպասվում՝ պարտված երկրի դիվանագիտությունը ոտքի կանգնեցնելու ու այնպիսի մի ուղիով տանելու համար, որպեսզի հնարավոր լինի ապագայում ձեռք բերվելիք՝ արդեն պայմանագրում եղած որոշ դրույթներ մեղմացվեն։ Ինչ-որ տարբերակով պետք է ինքնորոշման իրավունքը ճանաչվի։ Հենց սա պետք է առաջիկայում արվի մեր արտաքին գործերի նախարարի ու համապատասխան ստորաբաժանումների կողմից»։

Մեր այն դիտարկմանը, թե տարիներ շարունակ մենք հույսեր ենք ունեցել, որ Ռուսաստանը, ԵՄ-ն, Միացյալ Նահանգները պետք է մեզ օգնեն, բայց դա տեղի չի ունեցել, ու հարցին՝ արդյոք ճի՞շտ է եղել նման մոտեցմամբ քաղաքականություն վարելը, Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Իհարկե, դա սխալ քաղաքականություն է, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք մի պարզ իրականություն՝ փոքր պետություններն առանց արտաքին օժանդակության նման բարդ խնդիրներ երբեք չեն կարող լուծել։ Մաքսիմալիստական և պսևդոհայրենասիրական հայտարարությունները, թե մենք հույսներս մեզ վրա պետք է դնենք, մեր բազկի ուժի, կեցցե մեր հաղթական զինվորը, հաղթելու ենք, հաղթել ենք… այս ամենի վերջը սա էր։ Իսկ նորմալ մտածող պետական գործիչը շատ լավ գիտի, որ այսօր աշխարհում անկախ պետություն չկա. նույնիսկ Միացյալ Նահանգներն է իր արտաքին քաղաքականության մեջ ստիպված հաշվի առնել Ռուսաստանի, Չինաստանի, նույնիսկ փոքր պետությունների կարծիքը, եթե նրանք ռեսուրսներ ունեն։ Գլոբալացվող աշխարհում ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է, ամեն ինչ շղթայական ռեակցիա է առաջացնում և տանում դեպի այլ շահեր։ Այսինքն՝ մենք ոչ թե հույսը պետք է դնենք մեր ուժի վրա, այլ ոտքը մեկնենք մեր վերմակի չափ՝ հաշվի առնելով, թե ինչ երկիր ենք, ինչքան ռեսուրս ունենք, և ամեն քայլ անելուց առաջ պետք է փնտրենք դաշնակիցներ։ Բանաձևը սա է։ Ոչ թե ընկնենք ծայրահեղության մեջ ու ասենք, թե մեր հարցերը ինքներս պետք է լուծենք, ու խայտառակ լինենք ամբողջ աշխարհով։ Կամ հակառակ ծայրահեղությունը՝ մեզ նետենք Արևմուտք, Ռուսաստան կամ չգիտես որտեղ, համապատասխանեցնենք մեր երկրի պետական շահն այդ պետությունների պետական շահերին։ Մեր հարցադրումը՝ հույսներս մեզ վրա դնենք կամ ուրիշի վրա, քաղաքագիտությունից ու դիվանագիտությունից բան չհասկացող մարդկանց մոտեցում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում