Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ի՞նչ կպատասխանի Երևանը Պուտինի հայտարարությանը

Հոկտեմբերի 19-20-ին պատերազմի դադարեցման գրեթե ձեռք բերված պայմանավորվածության, դրա պայմանների և դրանցում Շուշիի մասին Պուտինի հայտարարությունը, որ հնչել է նախօրեին, առաջացրել է էական հարցեր, որոնք ունեն պատասխանի կարիք: Մասնավորապես, Պուտինն, ինչպես հայտնի է, նշել է, որ ստացել էր դադարեցնելու Ալիևի համաձայնությունը, որտեղ Շուշիի հանձնման պայման չի եղել, այլ ընդամենը փախստականների վերադարձի՝ իսկ քաղաքը փաստորեն մնալու էր ռուս խաղաղապահների ենթակայության գոտում կամ, այլ կերպ ասած՝ հայկական ենթակայության: Այդ հայտարարությունը հակասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությանը, որ Շուշին եղել է մշտական պահանջ: Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ակնարկում էր, որ այդ պահանջը եղել է անգամ պատերազմից առաջ խաղաղ գործընթացում, ու թեև չի եղել փաստաթղթավորված, սակայն եղել է առկա: Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր նաև, որ հենց դրա պատճառով է, որ մինչև վերջ չեն իրականացել նախկինում գրեթե համաձայնեցված համարվող պայմանավորվածությունները, ինչպես, օրինակ, Կազանը: Ի դեպ, այդ առումով էլ հետաքրքիր է, որ Պուտինն էլ հայտարարեց, թե մի քանի անգամ գործընթացում եղել են համաձայնությանը մոտ, բայց չի ստացվել մինչև վերջ: Ռուսական հեռուստաալիքի լրագրողը նրան չհարցրեց, թե ինչո՞ւ չի ստացվել, օրինակ, Կազանը:

Բանն այն է, որ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, բացահայտելով Կազանի պլանը, հայտարարել էր, որ բոլորը պատրաստվում էին ստորագրության, սակայն վերջին պահին Ալիևը առաջ է քաշել նոր պահանջներ: Որո՞նք են եղել այդ պահանջները, ո՞վ կարող է ստույգ ասել այդ մասին: Վերադառնալով հոկտեմբերի 19-20 և Շուշիի հարց, հանրությունը թերևս պետք է ակնկալի Երևանից պատասխան՝ Պուտինի նկարագրած իրողությունը համապատասխանո՞ւմ է իրականությանն ամբողջապես, թե՞ այդուհանդերձ եղել է որոշակիորեն այլ պատկեր: Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա իր հերթին հարց է առաջանում, թե ինչի՞ հիման վրա է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել պատերազմի դադարը մերժելու որոշում, հատկապես նկատի ունենալով այն, թե նախօրեին ինչ է հայտարարել Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Գեներալ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի արդեն չորորդ օրը Հայաստանի ղեկավարությանը զեկուցել է, որ ռազմական հեռանկարի իմաստով պատկերը շատ վատն է և պետք է անել ամեն ինչ օր առաջ պատերազմը դադարեցնելու համար: Ըստ Գասպարյանի, ինքը այդ մասին հայտնել է պարբերաբար: Ուրեմն, եթե ամեն հաջորդ օր պատկերի հեռանկարը եղել է ավելի վատ՝ ըստ ռազմական գնահատականի, ինչո՞ւ է մերժվել հոկտեմբերի 19-20-ի առաջարկը, որը, ըստ Պուտինի, ենթադրել է փախստականների վերադարձ Շուշի, բայց չի ենթադրել հանձնում: Առավել ևս, որ հետագայում այդ վերադարձը հնարավոր կլիներ ենթարկել բանակցային ձգձգման, երբ կտեղակայվեին ռուս խաղաղապահներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում