Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Կոսմետիկ փոփոխություններով և մեղքի տարրալուծումով որևէ հարց չի լուծվելու. արտահերթ ընտրություններն անխուսափելի են

«Կոսմետիկ փոփոխություններով և մեղքի տարրալուծումով որևէ հարց չի լուծվելու։ Ես արդեն տեսնում են, որ քաղաքական ճգնաժամը վերածվում է կառավարման ճգնաժամի։ Նախարարներին փոխելով, նոր նախարարներ բերելով իրավիճակը շտկելու փորձերը չափազանց ուշացած են և արդյունք չեն կարող ունենալ լարվածության թուլացման ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը։

Նրա խոսքերով՝ այն, որ պաշտպանության նախարարը սխալներ է գործել, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ միակ մեղավորը նա է, կամ արտգործնախարարը։ «Ես կարծում եմ, որ վարչապետի հրաժարականը իրավիճակի հանգուցալուծման միակ հնարավոր ճանապարհն է։ Ես նորից ուզում եմ հիշեցնել նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկած ծրագիրը, որի միջոցով Ազգային ժողովը կկարողանա հանգուցալուծել իրավիճակը։ Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի ուզում խոսել արտահերթ ընտրությունների մասին»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ վարչապետի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզում 6 ամիս ժամանակ խնդրելը արտահերթ ընտրությունների մասին ակնարկ չէ՞, Նարինե Դիլբարյանը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների մասին չպետք է ակնարկել։ Պետությունը և կառավարությունը ակնարկներով չեն ղեկավարում։ Եթե վարչապետը հայտարարում է, որ իր օրակարգում չկա հրաժարականի հարց, մնացած բոլորը կոսմետիկ հարդարման փորձեր են, որն իրավիճակի փրկության ճանապարհ չէ։ Եթե վարչապետը այսքան ժամանակվա ընթացքում չի հաջողել, ապա նրա կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի արդյունավետությունը և իրականացման հավանականությունը չունի հանրային վստահություն»։

Իսկ հանրային վստահությունը, «Ժառանգության» ղեկավարի խոսքերով, չափվում է նրանով, որ վարչապետն առ այսօր չի տպագրել այն քարտեզը, որը ցույց կտա, թե Արցախում ինչ տարածք ենք պահպանել, և ամեն օր չենք լսի Ադրբեջանին նոր գյուղերի զիջման մասին։ «Այսօր փոխանակ զբաղվելու այդ քարտեզի հստակեցմամբ, բանակցություններով, զբաղված ենք նախարարներ փոխելով։ Նախարարներ փոխելով և բերելով մարդկանց, օրինակ` արտգործնախարարի, որը որևէ առնչություն չի ունեցել Արցախյան խնդրին, մենք ավելի ենք հեռանում իրական նպատակներից։ Իսկ իրական նպատակը նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալն է»,- ասաց Դիլբարյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ինքը պնդում է արտահերթ ընտրությունների գնալու առաջարկը, բայց դա չի նշանակում, որ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան վաղը, կամ վաղը քարոզարշավ սկսվի։ Մինչ այդ պետք է փոփոխվեն Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» օրենքը։ «Կան ռեալ, մեծ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է խոսի արտահերթ ընտրությունների մասին։ Խնդիրը ոչ թե հենց հիմա ընտրություն կազմակերպելն է, այլ դրա մասին վճռական խոսելը։ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է հայտարարի, որ ինքը, իր ղեկավարած կառավարությունը տապալել են այն բոլոր ծրագրերը, որոնք հռչակված են եղել, և ինքը հեռանում է։ Ընթացքում հայտարարվում է անցումային կառավարության ձևավորման մասին, ու սկսվում է արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը։ Միայն այս քայլերի հաջորդականությունը կարող է լիցքաթափել հանրային տրամադրությունները։ Նիկոլ Փաշինյանը պետք է սա աներ։ Սա և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական խիզախություն է»,- ասաց Դիլբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում