Thursday, 18 04 2024
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը

2018-ին Զանգակատան հատվածում կորցրած տարածքի պատճառով համայնքի 100 հեկտարից ավելի հողատարածք չի մշակվում

«Դեռևս 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մենք Նախիջևանի հատվածում զիջել ենք բավականին մեծ տարածություն։ Մոտ 6 կիլոմետր հակառակորդը բարելավել է դիրքերը Զանգակատան հատվածում, մենք բնագծեր ենք կորցրել Արենի հատվածում։ Դավթյանը այդ ժամանակ եղել է հրամանատար։ Ես իրեն հարցրել եմ, ինքը այդ բոլորը թաքցրել է։ Ես եղել եմ բանակի Գլխավոր շտաբի պետ, բայց չեմ իմացել դրա մասին, մինչև անձամբ չեմ գնացել այդտեղ»,- այս մասին երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ այդ պատճառով ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Արտակ Դավթյանին  չնշանակել Գլխավոր շտաբի պետ։

Զանգակատուն համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց Հակոբյանի ասածը։ «Այո, 2018-ի գարնանը եղել է նման բան։ Առանց մարտական գործողությունների հակառակորդը առաջ է եկել, բայց չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչքան։ Որևէ մարտական գործողություն չի եղել։ Այլ հարցերի չեմ կարող պատասխանել, դրանք պաշտպանության նախարարության տիրույթում են»,- ասաց համայնքապետը։

Կարապետյանի խոսքով, սակայն, հակառակորդի այդ առաջխաղացման պատճառով ներկայումս Զանգակատուն համայնքի 100 հեկտարից ավելի հողատարածք չի մշակվում, քանի որ գյուղացիները կարող են հայտնվել հակառակորդի ուղիղ նշանառության տակ: «Դրանք մեր համայնքի վարելահողեր չեն եղել, բայց դրա պատճառով հիմա համայնքի վարելահողերը օգտագործել հնարավոր չէ, խոսքը մոտ 100 հեկտարի մասին է։ Վարելահողերը բավական մոտ են ներկայիս սահմանին։ Օդային տարածքով մոտ 600-800 մետր հեռավորության մասին է խոսքը»,- ասաց Զանգակատուն համայնքի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում