Թբիլիսիում միկրոֆինանսական կազմակերպությունում պատանդ վերցնողը տեսաուղերձ է տարածել, որով պահանջում է կրճատել բանկի տոկոսներն ու դեղերի գները: Այդ մասին գրում է RIA Novosti-ն
«Զավթիչի պահանջների ցանկը լայն է և ներառում է սոցիալական թեմաներ: Պահանջների թվում է բանկային տոկոսների և դեղերի գների իջեցումը»,- ասել է «Ֆորմուլա » հեռուստաընկերության հաղորդավարը: