Այսօր նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես Մանվել Գրիգորյանի հետ ճանապարհ եմ անցել բանակի կառուցման առաջին պահից մինչև այս պահը»: Հարցին՝ ի՞նչ կասեք Մանվել Գրիգորյանի անցած ուղու մասին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ինքը մեր հաղթանակների մեջ շատ ծանրակշիռ դերակատարում է ունեցել, դա ոչ ոք չի կարող ուրանալ: