Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Մովսես Հակոբյանը պատվեր է կատարում. գուցե 16 կուսակցություններից որևէ մեկի ղեկավարի հետ եղել է համաձայնություն

«Ես չեմ կարծում, որ փողոցային «պայքարը» որևէ արդյունք է տալու, որովհետև դրա հետևում ժողովուրդ չկա։ Դրանք կոնկրետ խմբերի հետևում կանգնած «թիմակիցներ են», որոնք կրկնօրինակում եմ հեղափոխության մեթոդները, ճանապարհ են փակում, բայց դա էլ արդյունք չի տա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով բնական էր, որ պատերազմից հետ, հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո ներքաղաքական իրավիճակը սրվելու էր, բայց այն, ինչ անում են 16-17 կուսակցությունները՝ բնական չէ։ «Նրանք կոնկրետ նպատակ էին դրել հասնելու երկրում անկայունության և իշխանության գրավման, որը նրանց չի հաջողվել»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով կառավարության կազմի փոփոխմանը, Մարտիրոսյանը դա բնական համարեց։ Նրա խոսքով փոփոխությունները ոչ միայն իրավիճակ լիցքաթափելու փորձ է, այլև 2.5 տարվա նրանց աշխատանքին ժողովրդի արձագանքը։ «բայց ես կարծում եմ, որ պետք է սահմանափակվենք կառավարության անդամների փոփոխությամբ և ոչ կառավարության ամբողջական հրաժարականով, քանի որ դա հանգեցնելու է երկրի քաոսի, որը ներկա իրավիճակում կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, ընդհուպ՝ ինքնիշխանության ամբողջական կորստի»,-ասաց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով գեներալ Մովսես Հակոբյանի նախօրեին կատարած բացահայտումներին, նկատեց, որ դա խիստ բացասական էր այն առումով, որ հրապարակվել են պետական գաղտնիքներ. «Սա պատվեր է։ Սրանով մեծ կուժով ջուր է լցվում 16 կուսակցությունների ջրաղացին։ Չեմ զարմանա, որ Մովսես Հակոբյանի և 16 կուսակցություններից որևէ մեկի ղեկավարի միջև եղել է համաձայնություն։ Ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում , ո՞ւմ է ծառայում նա ընդհանրապես։ ՀՀ-ի՞ն, այլ պետության, թե՞ կոնկրետ խմբի։ Ես չեմ պատկերացնում հայկական բանակի գեներալի, որը կարող էր իրեն թույլ տալ նման բան»,-ասաց Մարտիրոսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում