Ես գտնվում եմ Երևանում Արցախի նախագահի հրահանգով, որպեսզի կարողանամ տեղում ընդունել Շուշիի և Քարին Տակի բնակիչներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
«Նախ ցուցակագրում եմ նրանց, որոնք ցանկություն ունեն վերադառնալ Արցախ: Երբ պարզ լինի, թե քանի բնակիչ կա, որ ուզում է վերադառնալ, դա կներկայացնեմ մեր իշխանությանը և կսպասեմ հետագա հրահանգներին: Երևի 60-70 տոկոսը ցանկություն ունի վերադառնալու, ուղղակի մարդիկ հարցնում են, թե որտեղ եք մեզ տեղավորելու, ինչպիսին են լինելու պայմանները»,-ասաց նա: