Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Լավրովի ու Շոյգուի օպերատիվ այցը Հայաստան

Հայտնի է դարձել, որ նոյեմբերի 21-ին Հայաստան են ժամանում ՌԴ արտգործնախարար Լավրովն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրանց այցի նպատակը պարզ չէ, իսկ տարածված տեղեկատվության համաձայն՝ նրանք Հայաստանում են լինելու մի քանի ժամ: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Լավրովի և Շոյգուի Հայաստան այցի պլաններն ունեն օպերատիվ բնույթ: Այն կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հե՞տ, որը բավականին թեժացել է վերջին երկու օրերին և ուղեկցվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաներով, թե՞ Արցախում ռուս խաղաղապահ առաքելության ծավալման ընթացքի և նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետագա ճակատագրի հետ:

Չի բացառվում, որ այդ երկու ուղղությունները կարող են լինել փոխկապակցված, ընդ որում՝ ինչպես համաձայնագրի հետագա ընթացքը ապահովելու, այնպես էլ հետագա ընթացքում, այսպես ասած, շտկումներ կամ փոփոխություններ մտցնելու տրամաբանությամբ, իհարկե, Ռուսաստանի համար անհրաժեշտ ուղղությամբ: Այդ ուղղությունը անհրաժեշտ կլինի նաև Հայաստանի համար, թե ոչ, այստեղ իրավիճակը, համենայնդեպս, միարժեք լինել չի կարող: Համենայնդեպս այն, որ Հայաստանում տեղի է ունեցել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների փոփոխություն, և նշանակվել են նոր նախարարներ, անկախ նախկին և նոր նախարարների անձերից, ինքնին փոփոխության տրամաբանությունը հուշում է, որ համաձայնագրի հետագա իրականացման հարցում որևէ հավանական փոփոխություն հազիվ թե ենթադրի հակասություն Հայաստանի շահի հետ: Իսկ թե հավանական է այդպիսի փոփոխությունն ընդհանրապես, թե ոչ, սա, իհարկե, ինքնին առանձին խոսակցության առարկա է: Համենայնդեպս, Մոսկվան հռետորաբանության մակարդակում հայտարարել է, որ համաձայնագիրը ենթակա չէ փոփոխության, և անգամ հայաստանյան ընդդիմությանը մեղադրել այդ թեմայով մանիպուլյացիաների համար: Սակայն, միաժամանակ, երբեք պետք չէ մոռանալ, որ քաղաքականությունն, իհարկե, ոչ միշտ է, որ ամբողջապես արտացոլվում է հայտարարություններում և այն հաճախ կրում է այսբերգի բնույթ, որի ավելի մեծ մասը լինում է չերևացող: Բոլոր դեպքերում, Լավրովի և Շոյգուի օպերատիվ այցը վկայում է, որ, մեծ հավանականությամբ, նույն օպերատիվությամբ տեսանելի կլինի այցի որևէ արդյունք: Մի բան անկասկած է, որ ինչպիսին էլ լինի այն, գերխնդիր է դրա առանցքում տեսնել Հայաստանի կայունությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում