Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեզ հանդարտվելու ժամանակ է պետք. Լիոնի փոխքաղաքապետը՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը։

– Ֆրանսիայի 15 քաղաքապետներ ճանաչել են Արցախի անկախությունը և կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը՝ անել նույնը: Որքա՞ն շանս կա, որ Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը:

– Այո՛, ճիշտ է, որ 15 քաղաքապետներ ճանաչել են Արցախը, բայց այսպիսի քաղաքական հարցերը լուծելու համար ժամանակ է պետք: Հիմա այս մոբիլիզացիան կարևոր է, որպեսզի մարդիկ այստեղ հասկանան, տեղեկանան, թե ինչ է պատահել Հայաստանում և Արցախում: Սա միայն հայերի ու ադրբեջանցիների պայքարը չէ, Ֆրանսիայում այսօր յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ եթե Ֆրանսիայում սոսկալի իրավիճակ ունենք, դա կապ ունի Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների հետ: Հետևաբար, պետք է այս մթնոլորտը փոխվի, որպեսզի քաղաքական ու հասարակական շրջանակներում մարդկանց միտքը նույնպես փոխվի, և մարդիկ հասկանան, որ այդ ամենը շատ մոտիկ է Ֆրանսիային, հեռու ինչ-որ տեղ չէ: Մենք ունենք կապեր նախագահ Մակրոնի հետ, և գիտենք, որ Ֆրանսիան մենակ չի կարող ճանաչել Արցախը, քանի որ նա եվրոպական մարմինների մեջ է, հետևաբար պետք է փորձի քայլ առ քայլ առաջ գնալ: Բացի դրանից, քանի որ դա պետք է որոշեն պատգամավորները, պետք է նախ այս մթնոլորտը ստեղծվի, որպեսզի այդ մոտեցումը իշխող դառնա: Ֆրանսիական տարբեր քաղաքական մարմինների հետ դեռ պետք է աշխատենք, դեռ պետք է բացատրենք, նաև այդ մարդկանց հրավիրենք Հայաստան ու Արցախ՝ ցույց տալու, որ այն մեր երկրի, մեր պատմության կարևոր մի մասն է, մեր արմատներն այնտեղ են: Պետք է մեծ շարժում ունենանք, որովհետև քաղաքական գործիչներն, ի վերջո, պետք է լսեն ժողովրդի ձայնը, եթե այդ ձայնը կամաց-կամաց ուժեղանում է:

Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ սարսափելի պատերազմում աշխարհը Հայաստանին մենակ էր թողել:

– Այո՛, այդպես է: Մենք այսօր Արցախի ներկայացուցչի հետ պատրաստվում ենք մարդկանց ռեաբիլիտացիային, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական: Արդեն բժիշկների մի մասը տեղ է հասել: Ժողովուրդը կոտրված վիճակում է, հետևաբար պետք է նաև այդ տեսակի օգնություն տրամադրենք: Եվրոպական երկրներում, երբ մեծ պատերազմ կամ ահաբեկչական խոշոր հարձակում է լինում, անմիջապես մասնագետները, հոգեբանները սկսում են աշխատանքներ տանել ժողովրդի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում զինադադարի այդ եռակողմ հայտարարությունը:

– Նախ պետք է կրքերը հանդարտվեն, հետո նայենք, թե որոնք պետք է լինեն մեր քայլերը: Նաև ամբողջ աշխարհը պետք է հետևի դրան: Պետք է ոչ թե արագ ռեակցիա տանք, այլ փորձենք մտածել, թե որոնք պետք է լինեն մեր հետագա քայլերը, ինչ ուղղություն պետք է վերցնենք: Իհարկե, դիվանագիտական հարցերը ծանր են, Հայաստանի և Արցախի վիճակը ծանր է: Պետք է կամաց-կամաց հասկանանք, որ վիճակը սոսկալի դժվար է եղել: Իհարկե, կառավարությունն ունի իր պատասխանատվությունը, բայց իսկապես վիճակը դժվար է եղել:

Պետք է խաղաղություն գտնենք, քով-քովի գանք խոսենք: Պետք է նախ խաղաղվենք, որ ծագի նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ ի հայտ գան: Այո՛, մենք կորցրինք, պարտվեցինք այս պայքարում այսօր, բայց պատերազմը պետք է շարունակվի այլ եղանակներով: Մեզ անհրաժեշտ է բացատրել ֆրանսիացուն, գերմանացուն, իսպանացուն, իտալացուն, անգլիացուն, թե ինչ է տեղի ունեցել: Միաժամանակ, մենք պետք է համախմբվենք, որ ավելի ուժեղ լինենք:

– Հայաստանում 17 կուսակցություններ հանրահավաքներ են անցկացնում, պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը: Դուք կարծում եք, որ պե՞տք չէ ցնցումների տանել երկիրը:

– Իմ կարծիքով՝ մեզ հանդարտվելու ժամանակ է պետք: Մենք Սփյուռքից չպետք է դաս տանք, թե ինչ անեն, Հայաստանում եղած ժողովուրդը պետք է որոշի: Ես կարծում եմ, որ միանգամից չենք կարող ամեն բան փոխել, պետք է նախ հասկանանք, թե ինչ պատահեց մեզ հետ: Ամեն մեկս ունենք մեր բաժին պատասխանատվությունը, ես շատ զգույշ եմ խոսում, որովհետև գիտեմ, թե ինչ է ղեկավարելը: Հետևաբար, ուզում եմ մի քիչ համբերություն, մի քիչ խաղաղություն, և միասին մտածենք մեր անելիքների մասին:

– Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումը շուտ չպետք է սպասե՞նք:

– Այո, որովհետև ֆրանսիական օրենքներով դա մեկ օրում հնարավոր չէ իրականացնել: Կարող ենք խոսել այդ մասին, բայց ժամանակ է պետք: Բացի դրանից՝ բավարար չէ, որ խորհրդարանը որոշում կայացնի, պետք է կառավարությունը, երկրի նախագահը այդ օրենքը հաստատեն: Չմոռանանք, որ Ֆրանսիան հիմա կորոնավիրուսի դեմ սոսկալի պատերազմի մեջ է, բոլորը փակված են իրենց տներում, դա ավելի է դժվարացնում այդ ուղղությամբ աշխատանքը: Բայց այս մեծ գործը պետք է առաջ տարվի, շարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում