Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Ի՞նչ է, Կոսովոն Արցախից ավելի՞ արժանի էր անկախանալու. Դավիթ Բաբայան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, Հոլանդիայի խորհրդարանը պատժամիջոցներ է սահմանել Իլհամ Ալիևի, Մեհրիբան Ալիևայի, ինչպես նաև Էրդողանի նկատմամբ։ Հետպատերազմական իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը։

Այդ մարդիկ մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար։ Նրանք գործարքի մեջ են մտել ահաբեկիչների հետ, ներգրավված են կոռուպցիոն սկանդալների մեջ և իրականացնում են ցեղասպան քաղաքականություն։ Հոլանդիան այն երկիրն է, որը սկզբունքային ձևով այդ հարցը լուծեց։ Մենք ակնկալում ենք հետևողականություն։ Իհարկե, հիմա Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ջանքեր են գործադրելու ու փորձելու են կաշառել տարբեր շրջանակների նույն Հոլանդիայում և այլն, ինչը ֆինանսական ահաբեկչություն է։ Հուսով ենք, որ Հոլանդիան կունենա այդ իմունային համակարգը և մինչև վերջ իր սկզբունքայնությունը կպահպանի։ Ընդհանրապես՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման մարդկանց պահվածքը ինչ-որ ձևով սանձազերծվի, որովհետև, այսպես  կոչված, հաջողություններից հետո նրանք ավելի լկտի են իրենց պահելու, և երևի թե Հոլանդիան ենթագիտակցորեն հասկանում է դա։ Լավ կլինի, որ  այլ երկրներ ևս դա հասկանան ու ոչ միայն պատժամիջոցներ կիրառեն այդ անհատների նկատմամբ, այլև ռազմական տեխնիկայի մատակարարումը դադարեցնեն։ Նույն այդ «բայրաքթարները» ու իրենց մնացած ԱԹՍ-ները ամբողջությամբ պատրաստված են եվրոպական տեխնոլոգիաների հիման վրա։ Այսինքն՝ պետք է այնպես անել, որ Թուրքիան ու Ադրբեջանը չկարողանան ցեղասպան քաղաքականություն իրականացնել։

– Կարծում եք՝ հիմա ժամանակը չէ՞, որ քայլեր իրականացվեն, աշխատանք տարվի, որ Կոսովոյի օրինակով ճանաչվի նաև Արցախի անկախությունը։

Պետք  է իրատես լինենք։ Ճանաչումը  աշխարհաքաղաքական գործընթաց է, ոչ բարոյական է, ոչ էլ ներքին քաղաքական։ Ի՞նչ է՝ Կոսովոն ավելի՞ արժանի էր անկախանալու, քան Արցախը։ Իհարկե՝ ոչ, ամենակոռումպացված երկրներից է հիմա, բայց ճանաչվեց աշխարհաքաղաքական նկատառումներով։ Այս պահի դրությամբ Արցախի ճանաչման համար աշխարհաքաղաքական նախադրյալներ չկան, և մենք, ինչքան էլ ծանր լինի, պետք է հասկանանք, որ դա այդպես է։ Ֆինանսներ ու ռեսուրսներ այս ուղղությամբ ծախսենք, անտեսելով այլ ուղղությունները, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Մենք պետք է ճիշտ մոտենանք աշխարհաքաղաքականությանը, հասունանանք։ Ավելի լավ է աշխատենք  այլ ուղղություններով, երկկողմ հարաբերությունների զարգացման կոնտեքստով, Արցախում տարբեր մարդասիրական քայլեր իրականացնելու ուղղությամբ։ Պատերազմից հետո  դրա կարիքը ավելի շատ կա, քան ինչ-որ ձևական ճանաչում ինչ-որ քաղաքների, գյուղերի կամ սուբյեկտների կողմից։

– Իսկ կարգավիճակի հարցը կարևոր չէ՞։

– Կարգավիճակի հարցը շատ կարևոր է, բայց կարգավիճակն այս պահի դրությամբ մնացել է նույնը։ Այս պահի դրությամբ նաև ռուսական խաղաղապահներն են այստեղ անվտանգություն ապահովելու։ Եթե ճանաչում էլ լինի՝ դա լինելու է աշխարհաքաղաքական պայքարի արդյունք։ Ինչ-որ երկիր, կարող է լավ հարաբերություններ չունենա Ռուսաստանի հետ, մտածի, որ եթե խաղաղապահները այստեղ են, ճանաչի՝ դա Ռուսաստանի դեմ կլինի։ Բայց մեզ այդպիսի ճանաչում պետք չէ, որովհետև դա կխարխլի մեր անվտանգությունը։ Պետք է ռեալ ու իրատեսական մոտենանք այդ հարցերին ու հանկարծ չմտնենք այլ հարթություններ, գերտերությունների պայքարի մեջ։ Այստեղ մենք հարյուր տոկոսով տանուլ ենք տալու, որովհետև այդ ռեսուրսը չունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում