Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

Այնպես չէ, որ վարչապետը հեռանալուց հինգ է պակաս, բայց անգամ նրա հեռանալուց հետո եռակողմ համաձայնագիրը չի փոխվելու

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ մեղադրյալների թվում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և Արա Հակոբյանը: Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և քաղաքական հետապնդում են որակում։

Դժվար է ասել, որ այս օրերին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքները կարող են հանգեցնել վարչապետի հրաժարականի, քանի որ հրապարակում բազմահազարանոց հանրություն հավաքված չէ։ Արդյոք հավաքի կազմակերպիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելը նրանց ավելորդ անգամ չի՞ արժևորում։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այդ մեթոդը նոր չէ, եկել է 1990-ական թվականներից: «Առաջին նախագահի օրոք ևս գործեր էին հարուցվում այն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ովքեր քննադատում էին նախագահին, հիմքում դնում էին իբրև իրավական հոդվածներ։ Այդ մեթոդը զարգացավ նաև երկրորդ ու երրորդ նախագահների օրոք։ Բայց թվում էր, թե գործող վարչապետի օրոք դա այլևս զարգացում չի ունենա, որովհետև նա 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ հենց այդ արժեքային համակարգի դեմ էր պայքարում։ «Քայլ արա, մերժիր Սերժին», այսինքն՝ մերժիր քրեաօլիգարխիկ համակարգին, որն իր ընդդիմախոսների նկատմամբ քրեական գործեր է հարուցում։ Բայց 2.5 տարվա ընթացքում գործող վարչապետը փաստորեն յուրացրեց այն արժեքային համակարգը, որի դեմ ինքը պայքարում էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ուժեղացնո՞ւմ է սա ընդդիմությանը, թե՞ ոչ: «Ո՛չ այո, ո՛չ էլ ոչ։ Չի ուժեղացնում և չի էլ թուլացնում։ Ավելի շատ կախված է այն հարցից, թե ընդդիմադիրները դա ինչպես կարող են ներկայացնել։ Եթե ընդհանուր գրագետ ներկայացնեն, գրագետ գործեն, և դա ընդամենը այդ գործողություններում մի դետալ լինի՝ կարող է ուժեղացնել։ Բայց եթե ոչ գրագետ ներկայացնեն, ապա այդ դետալը ոչ գրագետ գործողությունների մեջ իրենց չի ուժեղացնի»,- ասաց Բադալյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այն, որ ընդդիմությունը պատրաստվում է հրապարակել իրենց վարչապետի անունը՝ արտառոց չէ։ Այստեղ կան էական այլ հանգամանքներ: «Մինչև համաձայնագրի ի կատար ածվելը դժվար թե Հայաստանում իշխանափոխության սցենարները դրական ավարտ ունենան։ Դրանից հետո չի բացառվում։ ՌԴ նախագահն իր հարցազրույցում հստակ նշեց՝ ով էլ լինի վարչապետ, արդեն կնքված համաձայնագիրը չի կարող որևէ փոփոխության ենթարկվել։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածության հրապարակմանը, ապա դա արևմտյան արժեքային համակարգի մաս է, երբ ընդդիմադիր ուժերը մատնանշում են մարդու, որն իշխանության գալու դեպքում կարող է փոխարինել գործող ղեկավարին։ Բայց հարցն այն է, որ ընդդիմությունը դեռևս պետք է կարողանա հասնել գործող իշխանության հրաժարականին։ Այնպես չէ, որ վարչապետն այս պահի դրությամբ հեռացումից հինգ պակաս է։

Չէի ասի, որ այս պահի դրությամբ նմանատիպ իրավիճակ է։ Միգուցե մի քանի օրից դա իրոք այդպես լինի, բայց այս պահի դրությամբ նա չի հեռանում։ Իրենց այս հայտարարությունները PR նշանակություն կունենան։ Եթե տվյալ անձը դրական մարդ լինի, դա կարող է լրացուցիչ մարդկանց բերել Ազատության հրապարակ, բայց պետք է ընտրել ընդհանուր ճիշտ ռազմավարությունը, որպեսզի դա որպես առանձին դետալ քո ռազմավարությունն ուժեղացնի։ Միգուցե առանձին այդպիսի նախաձեռնությունները վնաս չտան, բայց արդյունավետ էլ չեն լինի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում