Լուրեր
Այս պարտության համար կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն
  • 13:03
  • 2020-11-20
  • Դիտումներ՝ *

Հայաստանի զինված ուժերի վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ, Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ և Արցախի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը նախօրեին դիմում էր ներկայացրել պաշտոնից հեռանալու համար, և հեռանալուց հետո էլ ասուլիս է տվել և արել մի շարք բացահայտումներ: Մովսես Հակոբյանը խոսել է անցնող երկու տարիներին և նաև պատերազմի ընթացքում մի շարք բացթողումների մասին, որոնք, ըստ նրա, բերել են պարտության: Թե ինչու է Մովսես Հակոբյանը որոշել միայն հիմա՝ պարտությունից հետո հանրայնացնել բացթողումները, այլ ոչ իր ռազմական տեսուչ աշխատած անցնող մոտ երկու տարիներին, պարզ չէ, սակայն տվյալ պարագայում, անշուշտ, շատ կարևոր է նրա հայտարարությունների առնչությամբ իրավիճակի պարզաբանումը:  Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ:

  • Դիտումներ՝ *