Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ

Բումերանգի վտանգավոր էֆեկտը. հանգուցալուծման հարցում մի բան կասկածից վեր է

Հայաստանում աշխուժորեն քննարկվում է ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակից ելք գտնելու հնարավորությունը, որտեղ, կարծես թե, որևէ մեկի համար կասկածի տակ չէ այն, որ ելքը լինելու է արտահերթ ընտրության միջոցով: Իսկ ահա այդ կետում արդեն առաջանում են տարակարծությունները՝ կապված այդ ընտրությանը հասնելու ճանապարհային քարտեզի հետ, որտեղ քաղաքական տարբեր դերակատարներ ունեն տարբեր մոտեցումներ: Դրանցից է մասնավորապես այն, թե արդյո՞ք վարչապետ Փաշինյանի պաշտոնավարումով պետք է հասնել արտահերթ ընտրության, թե՞ նրա հրաժարականով և ժամանակավոր անցումային, այսպես ասած, ազգային համաձայնության վերկուսակցական կառավարության ձևավորումով: Նիկոլ Փաշինյանն ինքը, բնականաբար, դեմ է հրաժարականի տարբերակին և համենայնդեպս առաջարկել է 2021 թվականի հունիսի հեռանկարը, մինչ այդ արվելիք քայլերով և կառավարության կազմում փոփոխություններով, որոնց հաշվետվություն խոստացել է հենց 2021 թվականի հունիսին: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրության հանգամանքը առկախել է հաշվետվությունից: Այսինքն՝ հանրությունն իր գնահատականը պետք է տա ոչ թե արտահերթ ընտրության միջոցով, այլ տողատակում նկատվում է, որ հանրության գնահատականից կորոշվի՝ գնա՞լ արտահերթ ընտրության, թե՞ ոչ:

Ամբողջ հարցը Հայաստանում այն է, սակայն, որ չկա ձևավորված հանրային գնահատական քաղաքական որևէ սցենարի առնչությամբ: Ավելին, խոսքը մեկ սցենարի մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում ներկայումս չկա քաղաքական որևէ սցենարի սոցիալական, հանրային բազա, որի վրա կարող էր դիտարկվել այդ սցենարի առաջխաղացման հավանականությունը: Միևնույն ժամանակ, անկասկած է մի բան, որ որևէ սցենար չի կարող առաջխաղացում ունենալ՝ չունենալով հանրային վստահություն: Եվ այն, որ «մրցակից» մյուս սցենարներն էլ են զուրկ այդ մրցակցությունից, չի կարող լինել հնարավորություն: Հայաստանում որևէ հանգուցալուծում կարող է տեղի ունենալ միայն հանրային լեգիտիմություն ունենալու պարագայում: Դա չի նշանակում, որ բացառվում են ոչ լեգիտիմ զարգացումները: Ի վերջո, մենք ապրում ենք բարդ և հակասական ոչ միայն ներքին, այլև ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական ռազմաքաղաքական պայմաններում, որոնց առավելագույն բնորոշ հատկանիշը անկանխատեսելիությունն է: Բայց, եթե մենք խոսում ենք որևէ հանգուցալուծման մասին՝ լինի դա վարչապետի և կառավարության հեռանալով, ժամանակավոր կառավարության ձևավորումով, թե անմիջապես արտահերթ ընտրությամբ, ապա հանգուցալուծում ասվածը դրական իմաստ և վեկտոր կարող է պարունակել բացառապես հանրային շոշափելի լեգիտիմության պայմաններում: Չլինի լեգիտիմություն, Հայաստանը մի անկանխատեսելի, անորոշ և լարված իրավիճակից կտեղափոխվի մեկ այլ լարված և անորոշ փուլ: Այդ անցման շրջանում էլ թե՛ Հայաստանի ներսի, թե՛ արտաքին որոշակի ուժեր գուցե կլուծեն իրենց համար կարևոր հարցեր, ինչը, սակայն, ոչ միայն կապ չի ունենա հասարակության և պետության հետ, այլ կլինի ուղիղ հակասության մեջ: Հակասության մեջ եթե ոչ անգամ բովանդակությամբ, ապա ձևով ինքնին:

Վերջին հաշվով, ցավագին ու անգամ ողբերգական այս պարտությունը, լինելով առաջին և գլխավոր հերթին գործող իշխանության պատասխանատվության դաշտում՝ դա առնվազն աքսիոմատիկ է, միևնույն ժամանակ նաև մեր հետանկախական և հետհաղթանակային շրջանի պատասխանատվության հարցն է, անարդյունավետության, Հայաստանի համեմատական առավելությունները մսխելու հարցը: Եվ այստեղ խնդիրների, համակարգային շեղումների արմատը թերևս այն է, երբ կոտրվեց Հայաստանում քաղաքական իշխանության ձևավորման հանրային կամքը՝ առաջին իսկ փորձից: Հայաստանում հանրությանը զրկելով իշխանության հենարան լինելու հնարավորությունից, վերնախավերն իրենք իրենց զրկեցին դիմադրունակությունից, այդ թվում՝ արտաքին և անվտանգային: Լեգիտիմության փոխարեն օժտվեցին խոցելիությամբ, ամբողջապես արտաքին միջավայրերից կախվածությամբ: Այդ իսկ պատճառով, երբ արտաքին միջավայրը բարենպաստ էր, բարվոք էր նաև Հայաստանի վիճակը, երբ արտաքին միջավայրը դարձավ անբարենպաստ, Հայաստանը կանգնեց լրջագույն խնդիրների առաջ, որոնց լուծելու համար չբավականացրեց անգամ լեգիտիմ իշխանության 2,5 տարին, իհարկե նաև այդ տարիների ընթացքում հիմնարար բացթողումների և վրիպումների հետևանքով: Այդ ամենով հանդերձ, անկասկած է, որ խնդիրների արմատը հանրությանը իշխանություն ձևավորելու հնարավորությունից, ընտրության հնարավորությունից զրկելն էր: Հնարավոր չէ այդ ամենի խորքային և բազմաշերտ հետևանքի ծանրությունից բխող բարդ իրավիճակը հաղթահարել այն ճանապարհով, որով խորքային պատճառն է եկել՝ քաղաքական զարգացումների և իշխանության ձևավորման հանրայնորեն ոչ լեգիտիմ գործողություն: Ըստ այդմ, մի բան հստակ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու որևէ միջոց պետք է ստանա հանրային գերակա հավանություն: Ինչպես կհասնեն դրան քաղաքական ուժերը կամ իշխանությունը, այլ հարց է: Ընդ որում՝ այստեղ էլ նպատակն, իհարկե, չի կարող արդարացնել միջոցները, որոնք հետո միշտ ունենում են բումերանգի էֆեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում