Լուրեր
Եթե ռուսն այնտեղ չլիներ, նորից գելի բերան էինք գնալու. արցախցիները վերադառնում են իրենց բնակավայրերը
  • 11:20
  • 2020-11-20
  • Դիտումներ՝ *

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոյեմբերի 9-ին  կնքված համաձայնագրից հետո  ժամանակավորապես Հայաստանում ապաստանած արցախցիները վերադառնում են իրենց բնակավայրերը։

«Առաջին լրատվական»-ն  այսօր առավոտյան ավտոկայանում  զրուցեց Արցախ մեկնողների հետ։ Մեր զրուցակիցներն ուրախ էին, որ վերադառնում են իրենց տները, շատերը միևնույն ժամանակ տեղյակ չէին՝ իրենց տունը պահպանվե՞լ է, թե՞ հակառակորդի թիրախում հայտնվել։

Ասկերանի շրջանի բնակիչներից մեկը նշեց. «Եթե ռուսը մեզ պաշտպանի, հույսով կապրենք։ Եթե նրանք չլինեին, նորից գելի բերան էինք գնալու, ռուսն այնտեղ չլիներ, ապագա չէինք ունենա, մի հատ էլ հոպ կանեին՝ մեզ կուլ կտային»։

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *