Վնասարարներ կան, որոնք իշխանափոխության համար պետությունն են վարկաբեկում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ փոխադարձ մեղադրանքների սաստկացման շրջան է սկսվել:
«Ճիշտը կլինի, որ Ազգային ժողովում պաշտոնական քննարկումներ տեղի ունենան, հաշվետվություններ ներկայացվեն: Բայց կան տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են, չի կարելի «պսակազերծ» անել, վարկաբեկել պետության հեղինակությունը, այդպիսի բաները պետք է արգելվեն»,- նշեց Արշակյանը:
«Հաղթանակը հազար տեր ունի, պարտությունը որբ է,- նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Վլադ Հովհաննիսյանը և հավելեց, որ հասարակության մեջ սկսվել է մեղավորների փնտրտուք, մինչդեռ մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է առկա խնդիրները վեր հանել:
Մանրամասները՝ տեսանյութում: