Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Հանրությունը պետք է ստանա սպառիչ պատասխաններ. գեներալի աղմկոտ հայտարարությունները

Հայաստանի զինված ուժերի վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ, Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ և Արցախի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը նախօրեին դիմում էր ներկայացրել պաշտոնից հեռանալու համար, և հեռանալուց հետո էլ ասուլիս է տվել և արել մի շարք բացահայտումներ: Մովսես Հակոբյանը խոսել է անցնող երկու տարիներին և նաև պատերազմի ընթացքում մի շարք բացթողումների մասին, որոնք, ըստ նրա, բերել են պարտության: Թե ինչու է Մովսես Հակոբյանը որոշել միայն հիմա՝ պարտությունից հետո հանրայնացնել բացթողումները, այլ ոչ իր ռազմական տեսուչ աշխատած անցնող մոտ երկու տարիներին, պարզ չէ, սակայն տվյալ պարագայում, անշուշտ, շատ կարևոր է նրա հայտարարությունների առնչությամբ իրավիճակի պարզաբանումը: Մովսես Հակոբյանը ներկայացրել է լուրջ մեղադրանքներ և քննադատություն՝ ընդհուպ հանրապետության վարչապետին, պաշտպանական համակարգը խարխլող և անարդյունավետ դարձնող որոշումների համար: Նա ասում է, որ այդ մասին վարչապետին հայտնել է անցնող երկուսուկես տարիների ընթացքում, բայց չի արժանացել բավարար ուշադրության: Այդ դեպքում, իհարկե, գուցե տրամաբանությունը հուշում էր հրաժարականի և արդեն հանրային որոշակի ահազանգերի մասին՝ իհարկե, պահպանելով դետալային գաղտնիությունը՝ կապված թշնամուն «չոգևորելու» հետ: Մովսես Հակոբյանն ընտրել է մյուս՝ ռազմական տեսուչի աշխատանքը շարունակելու տարբերակը, և հիմա բարձրաձայնում է խնդիրների մասին, փաստորեն արդեն ուշացած:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք դա մաս չէ անձնական պատասխանատվությունից խուսանավելու, ինչով, ի դեպ, գործնականում զբաղվածության նշաններ առկա են ռազմական այս պարտության և Արցախի մեծ մասի կորստի համար պատասխանատու բոլոր պաշտոնյաները՝ վերից վար: Այդուհանդերձ, հանրային խնդիրը, իհարկե, ներկայումս գեներալ Հակոբյանի անձնական մոտիվները, կամ որևէ մեկի անձնական մոտիվները հասկանալը կամ պարզելը չէ, եթե խոսքը վերաբերում է պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող կամ ունեցած հանգամանքների բացահայտմանը և բարձրաձայնմանը: Ըստ այդմ, հանրությունը թերևս պետք է հետամուտ լինի այդ հարցերի պատասխանները ստանալու: Կառավարությունից արդեն իսկ մտացածին են որակել Մովսես Հակոբյանի մեղադրանքները և հայտարարել, որ դրանց ուղղությամբ կաշխատի Հատուկ քննչական ծառայությունը: Դատախազությունն էլ հայտարարություններն ուղարկել է ՀՔԾ: Այդուհանդերձ, մտացածին են, թե ոչ, կամ ինչն է մտացածին, ինչը՝ ոչ, պետք է պարզ լինի համոզիչ փաստերով, եթե հերքվում է՝ համոզիչ հերքումներով: Ի վերջո, մենք պարտվել ենք ճակատամարտը, սակայն այսօրվանից արդեն ունենք պատերազմի պատրաստվելու խնդիր, հետևաբար՝ այդօրինակ հայտարարությունները, ինչպիսիք հնչել են Մովսես Հակոբյանի ասուլիսի ընթացքում, պետք է դիտարկել հենց այդ՝ նոր պատերազմի պատրաստ լինելու գերխնդրի տեսանկյունից՝ հասկանալով, թե ինչն է այդ հայտարարություններից օգտակար այդ խնդիրը լուծելու հարցում, և ինչն է լուծում այլ խնդիրներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում