Thursday, 18 04 2024
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»

Մեր բանակի ոչ մի զոհ անիմաստ չի եղել, Շուշիից հետո փլուզում է կասեցվել

Պատերազմը սկսվել էր Հայաստանի պետականությունը վերացնելու նպատակով, դա ավելին է, քան ցեղասպանությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Ինձ մոտ պատկերացումները չեն փոխվել մեր զինվորների ու սպաների մասին, մանավանդ 18-20 տարեկանների առումով: Իրականում մեր պետականությունն ամուր ձեռքերում է, իսկ խառնաշփոթը, հրամկազմում զանազան խոսակցություններն ինձ համար անակնկալ էին. այդ ամենը գողապետության զարգացման արդյունք է»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ փոխադարձ մեղադրանքներ են հնչում, օրինակ՝ այսօր Մովսես Հակոբյանը վարչապետին մեղադրել է ԶՈՒ լրահամալրումը կանգնեցնելու մեջ, Շիրինյանը նշեց, որ նրա ասածների մի մասը գուցե կեղծ է, գուցե մի մասը՝ ճիշտ, բայց դա ռազմական գաղտնիք է և գեներալը իրավունք չուներ բարձրաձայնելու և հասարակությանը բարոյալքելու, դրա ժամանակը մենք չունենք: «Այդ գեներալներին առաջին հերթին պետք է հարցնել՝ որտեղի՞ց քեզ դղյակ, և ամեն ինչ պարզ կլինի»:

Քաղաքագետի խոսքով՝ ժամանակին եթե ռեֆորմներ լինեին, յուրաքանչյուրն իր տեղում կլիներ: «Զինվորականները պետք է զուսպ լինեն, շատ խոսելու իրավունք չունեն: Խնդիրները կարելի է ներկայացնել զեկույցներով, վերլուծություններով, քննարկել հանդիպումներում, Գլխավոր շտաբում, հրամկազմում: Եթե այդպիսի վիճակ է եղել, ինչո՞ւ ինքը ժամանակին չի զեկուցել, իր պատասխանատվությունը ո՞րն է եղել»,- ասաց Շիրինյանը:

Նա նաև ընդգծեց, որ մեր հասարակությունն այսուհետ պետք է կարգախոս ունենա՝ մահ թավիշին՝ առաջին հերթին բանակում, ուժային կառույցներում.«Մեզ նոր գեներալիտետ է պետք: Մյուս հարցերը կկարգավորվեն: Այսօրվա խոսակցությունն ուղղված է միայն իշխանություն փոխելուն»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այդպիսի խոսակցություններով ասուլիս անելն ու հրապարակելը: «Այսօր մենք Զինված ուժերի մարտունակությունը պահելու, շատ արագ վերակազմակերպվելու խնդիր ունենք: Մենք ունենք փխրուն զինադադար: Ցանկաած պահի այն կարող է խախտվել, չպահպանվել: Ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել»,- իր մտահոգությունն արտահայտեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում